04:28 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
166 0 0

Ընդհանուր առմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 17 թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, «Հայաստան» դաշինքից` 3։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է հուլիսի 21-ի ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը։

Այսպիսով` վերջին մեկ օրվա ընթացքում արդեն հայտարարված անուններին ավելացել են ևս երկուսը։ Նրանցից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է, մյուսը` «Հայաստան» դաշինքից։

Նշենք, որ իշխող կուսակցությունից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։ Ըստ ամենայնի, նա կշարունակի պաշտոնավարել նույն պաշտոնում։

«Հայաստան» դաշինքից դիմում է ներկայացրել նախկին ՀՀԿ–ական, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախկին գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը։

Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը. պաշտպան

Հիշեցնենք` Խաչատուրյանին խորհրդական էր նշանակել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը` 2016թ–ին։

Այսպիսով, մանդատներից հրաժարված թեկնածուների ցանկն այս պահին այսպիսին է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝

1․ Լիլիթ Մակունց
2․Սուրեն Պապիկյան
3․Արայիկ Հարությունյան
4․Նիկոլ Փաշինյան
5․Անահիտ Ավանեսյան
6․Ռոմանոս Պետրոսյան
7․Հովհաննես Հարությունյան
8․Հակոբ Սիմիդյան
9․Գնել Սանոսյան
10․Համբարձում Մաթևոսյան
11․Դիանա Գասպարյան
12․Դավիթ Գևորգյան
13․Նարեկ Մկրտչյան
14․Արամ Խաչատրյան
15․Արարատ Միրզոյան
16․Արմեն Փամբուխչյան
17․Արարատ Գրիգորյան

«Հայաստան» դաշինք`

1․Ռոբերտ Քոչարյան
2․Մարիաննա Եփրեմյան
3.Ալեքսանդր Խաչատուրյան

Հիշեցնենք, որ ինքնաբացարկի դիմումների ժամկետն ավարտվել է այսօր` հուլիսի 21-ին, ժամը 18։ 00–ին։

«Պատիվ ունեմ» դաշինքի դիմումատուների անունները դեռևս պաշտոնապես չեն հրապարակվել։

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները. հայտարարություն

Ըստ թեմայի

Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից
Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից
Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը. պաշտպան
թեգերը:
«Հայաստան» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Պատգամավոր, թեկնածու, մանդատ

Գլխավոր թեմաներ