00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը մեկնում է Թբիլիսի. ի՞նչ հարցեր են դրված սեղանին

© Photo / official site of the Prime minister of RAЗавершился визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (4 марта 2020). Тбилиси
Завершился визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (4 марта 2020). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Վրաստան։ Ակնահայտ է, որ նպատակը բոլոր ուղղություններով երկկողմանի փոխգործակցությունը թարմացնելն է։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Նշանակումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական առաջին այցը Վրաստան նշանակալի է երկկողմանի հարաբերությունների համար։ Երևանը հավատարիմ է մնում դեռևս երեք տարի առաջ հայտարարած օրակարգին և ընդգծում, որ Թբիլիսին տարածաշրջանում կարևոր գործընկեր և հարևան է։  Բացի այդ, Փաշինյանն այդպիսով աջակցում է իր վրաց գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորությամբ Վրաստանի իշխող թիմին։
Министр Сурен Папикян посетил межгосударственную автомагистраль Ванадзор-Алаверди-Грузия (М6) и ознакомился с текущими работами (19 апреля 2020). - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Հայտնի է՝ երբ կավարտվեն Հայաստան-Վրաստան մայրուղու վերանորոգման աշխատանքները
Արդեն երկրորդ անգամ է, որ Փաշինյանը վարչապետ նշանակվելուց հետո (այդպես էր նաև 2018 թվականի մայիսին) իր առաջին պաշտոնական այցը հենց Վրաստան կատարում։ Խորհրդանշական է նաև այն, որ Փաշինյանը Թբիլիսի է մեկնում հոկտեմբերի 2-ին նախանշված տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններից առաջ։ Թեև դրանք տեղական ընտրություններ են, սակայն չափազանց կարևոր են «Վրացական երազանքի» համար իշխանության պահպանման տեսանկյունից։  Ճիշտ նույնկերպ, 2021 թվականի մայիսյան ընտրություններից առաջ, Երևան էր ժամանել Վրաստանի կառավարության ղեկավարը։

Մասնագետների կարծիքները

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքագետ Պետրե Մամրաձեն Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտադրում կատարեց հենց այդ հանգամանքի վրա։  Ըստ նրա` նման այցերը վկայում են երկու երկրների միջև շարունակական երկխոսության մասին ՝ առանց առանձին անձանց հետ փոխկապակցված լինելու:
«Ով էլ դառնա վարչապետ, ինչպես էլ ընթանա ներքաղաքական կյանքը Հայաստանում և Վրաստանում, երկու երկրներում էլ հասկանում են սերտ փախգործակցությունը շարունակելու կարևորությունը»,– ասաց Մամրաձեն։
«Ժողովուրդը կփրկի ինձ»․ Սաակաշվիլին չի վախենում Վրաստան վերադառնալուց
Նա նշեց, որ Փաշինյանի այցը Վրաստանի կառավարությանն ուղղված որոշակի աջակցություն է հոկտեմբերի 2-ի ընտրություններից առաջ։ Թեև ընտրությունները համահանրապետական չեն, սակայն կարևոր են իշխող կուսակցության համար։  Մամրաձեն համոզված է, որ այցը հաջող կլինի և դրական կազդի երկկողմ հարաբերությունների վրա։
Վրաց փորձագետը նշում է. նման այցերն անհրաժեշտ են, քանի որ մի շարք հարցեր լուծվում են անհատական մակարդակոով, երբ կառավարության ղեկավարները հանդիպում են դեմ առ դեմ ձևաչափով։
Նա չի բացառում, որ նախնական պայմանավորվածություն պահանջող նման հարցերից են  սահմանազատումն ու սահմանագծումը։  Մամրաձեն նշեց, որ հարցն օրակարգում է 90-ականներից, և այն, որ դեռ լուծված չէ, վկայում է բոլոր կողմերի համար դրա զգայուն լինելու մասին։
«Այստեղ իրադարձությունների արագացում չի լինելու, ամեն ինչ լուծվելու է փոխադարձ համաձայնությամբ։ Սահմանագծման հարցի պատճառով կողմերը հաստատ հարաբերություններում լարվածություն չեն մտցնի»,– ասաց նա։
Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Երկրաշարժ է եղել Հայաստան–Վրաստան սահմանային գոտում
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այցը պատահական չէ. Երևանը կոնկրետ օրակարգ ունի, որում Վրաստանին առաջնահերթ և կարևոր դեր է հատկացված։
«Տարածաշրջանային փոփոխվող գործընթացների և նոր ստատուս քվոյի ֆոնին Երևանի և Թբիլիսիի հարաբերությունները նոր իմաստ և կարևորություն են ստանում։ Այդ պատճառով երկրներում փորձում են էլ ավելի ընդլայնել երկկողմ հարաբերությունները, թարմացնել օրակարգը, նոր շփման եզրեր գտնել», – ասաց նա։
Նրա խոսքով` երկու երկրներում էլ փոխադարձ շահագրգռվածություն կա հնարավորինս արագ լուծելու սահմանագծման խնդիրը։ Մելիքյանը նշեց, որ սահմանագծման հանձնաժողովը վաղուց է ստեղծվել, և այսօր հավանաբար անհրաժեշտություն կա այն թարմացնելու ինչպես հայկական, այնպես էլ վրացական կողմից։
Վրաստանում 111 տարեկան կինը բուժվել է կորանավիրուսից
Միայն դրանից հետո արժե ակնկալել հանձնաժողովի աշխատանքների ակտիվացում, հանձնաժողով, որը պետք է ներկայանա սահմանագծման և սահմանազատման մասին կոնկրետ առաջարկներով։
Նա նաև նշեց, որ երկրներին ամբողջությամբ  չի հաջողվել իրականացնել հնարավորությունները առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Բանն այն է, որ տասը տարվա ընդմիջումից հետո վերջին անգամ նիստ է անցկացվել 2019 թվականին։ Նիստերի կանոնավոր անցկացումը ևս կխթանի ոլորտի զարգացումը։  Երկու մայրաքաղաքներն էլ նոր շփման եզրեր գտնելու, հարաբերություններին ռազմավարական խորություն հաղորդելու կարիք ունեն։

Ի՞նչ կարող է քննարկվել

Հայաստանի նախարարների կաբինետի որոշ ներկայացուցիչների համար այցը ճանաչողական կլինի։ Կողմերը հանդես կգան համատեղ հայտարարություններով, և իհարկե Թբիլիսին դարձյալ կհայտարարի այն մասին, որ պատրաստ է Երևանի և Բաքվի երկխոսության համար հարթակ տրամադրել` շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորության վրա։
Строительство тоннеля на участке Цкере-Коби автомобильной дороги Мцхета-Степанцминда-Ларс (22 июля 2021). Грузия - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Վրաստանը սկսում է Լարս տանող թունել կառուցել. ինչ կփոխվի հայ բեռնափոխադրողների կյանքում
Արդեն դեմ առ դեմ ձևաչափում կողմերը, ամենայն հավանականությամբ, կքննարկեն տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
Երկու երկրների միջև շփումը բավական ակտիվ է։  Վրաստան Փաշինյանի առաջին այցը տեղի ունեցավ 2018 թվականի մայիսին։ Նույն թվականի սեպտեմբերին կայացավ այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած վրացական պատվիրակության պատասխան այցը Երևան։ Իսկ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստան ժամանեց  արդեն նոր վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունը։
2020 թվականին, դեռ երկու երկրներում բռնկած համավարակից առաջ,  Փաշինյանը կրկին այցելեց հարևան երկիր։ 2021 թվականի մայիսին Հայաստան ժամանեց Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։
Լրահոս
0