18:01 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Пресс-центр Sputnik-Армения

Sputnik-Արմենիա մամուլի կենտրոնը ներկայացնում է երիտասարդ լրագրողների VI մրցույթը

Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
1504 0 0

«Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագան. ընդհանուր պատմություն և այժմեականություն» Երիտասարդ լրագրողների VI միջազգային մրցույթն ուղղված է տարածաշրջաների ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների և բարեկամության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1- Sputnik. Հինգշաբթի` հուլիսի 2–ին, ժամը 11։00–ին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում (Իմպերիում պլազա բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագան. ընդհանուր պատմություն և այժմեականություն» Երիտասարդ լրագրողների VI միջազգային մրցույթին։

«Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագան. ընդհանուր պատմություն և այժմեականություն» Երիտասարդ լրագրողների VI միջազգային մրցույթն ուղղված է բարիդրացիական հարաբերությունների և բարեկամության զարգացմանը Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ժողովուրդների միջև` տարածաշրջանի երկրների միջև տարաբնույթ կապերի խրախուսման միջոցով զանգվածային տեղեկատվության ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանի ԶԼՄ–ների հետաքրքրության բարձրացմանը Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների, ընդհանուր պատմության, համատեղ տնտեսական և մարդասիրական նախագծերի նկատմամբ։

Մրցույթի հաղթողները կստանան արժեքավոր մրցանակներ և ուղևորություն Մոսկվա 2015թ.–ի նոյեմբերին։

Մասնակցության պայմանների, ժամկետների, անվանակարգերի և այլ մանրամասների մասին կպատմեն մամուլի ասուլիսի մասնակիցները` մրցույթի կազմակերպիչները.

«Ռուսաստանի հանրային հեռուստատեսության» պատմահրապարակախոսական ծրագրերի տնօրինության տնօրեն Լեոնիդ Մլեչինը.

«ՏՎ Ցենտր» հեռուստաալիքի «Ձայնի իրավունք» ծրագրի հաղորդավար Ռոման Բաբայանը,

«Russia Today» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Գուրնովը,

«Ռուսաստանի հանրային հեռուստատեսության» գլխավոր տնօրենի ծառայության տնօրեն, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբելլա Փաշինյանը։

Հավատարմագրման հեռախոսահամար` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։

Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է  բաժանորդագրվել` ուղարկելով հայտ h.sahakyan@sputniknews.com  էլեկտրոնային հասցեին։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։

Գլխավոր թեմաներ