15:57 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Петербургский международный экономический форум 2015 (ПМЭФ). День второй

Մամուլի ասուլիս. Պետերբուրգյան շապիտո–կրկեսը Երևանում

© Sputnik/ Константин Чалабов
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
3618 0 0

Երևանում Սանկտ Պետերբուրգի շապիտո–կրկեսի հյուրախաղերը նվիրված են Հայաստանի ժողովրդական արտիստ, «տխուր աչքերով» հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի– Sputnik. Չորեքշաբթի հուլիսի 22-ին ժամը 11։00 Sputnik-Արմենիա մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնում (Իմպերիում պլազա բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը Հայաստանում կայանալիք Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո–կրկեսի շրջագայությանը։

Հյուրախաղերի համար Հայաստան կտեղափոխվեն ավելի քան 20 վարժեցված կենդանիներ, այդ թվում` առյուծներ, կապիկներ, ուղտեր, ձիեր, պոնիներ և այլն։ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերն ականատես կլինեն հագեցած ծրագրի` կրկեսային բոլոր ժանրերի արտիստների մասնակցությամբ։

Մամուլի ասուլիսին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին կբաժանվեն կրկեսի մասին տեղեկատվական թերթիկներ և տեսահոլովակներ։

Հյուրախաղերն անցկացվելու են Հայաստանի մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`

Մարկ Կալինին` Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն, Հայաստնաում Ռուսաստանի դեսպանատան խորհրդատու;

Սոս Պետրոսյան` Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանում  «Իմպերիալ» կրկեսի ծրագրի ղեկավար;

Անդրեյ Միտաչկին` «Իմպերիալ» շապիտո–կրկեսի պրոդյուսերի տեղակալ։

Հեռախոսահամարներ`լրագրողների հավատարմագրման համար` +374 (10) 600-134, 600-133 (ներ. 107).

h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին հայտ ուղարկելով` կարելի է ստանալ մամուլի կենտրոնի e-mail ծանուցումները։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Սահակյան Հասմիկ,  բջջ.+374 (94) 18-33-77

Գլխավոր թեմաներ