14:21 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Международный пресс-центр Sputnik-Армения

Մամուլի ասուլիս. «Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումների ազդեցությունն օրգանիզմի վրա»

© Sputnik/ Самвел Сепетчян
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Վերջին շրջանում Հայաստանում օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումներ են նկատվում, ինչը վատ է անդրադառնում շատերի ինքնազգացողության վրա, հատկապես նրանց դեպքում, ովքեր սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեն: «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինա Օրդյանը կպատմի, թե հիվանդներն ինչպիսի միջոցներ ձեռնարկեն

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի- Sputnik. Ուրբաթ` հունվարի 22-ին, ժամը 15։00-ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Մարինա Օրդյանի մամուլի ասուլիսը՝ «Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումների ազդեցությունն օրգանիզմի վրա: Մետեոկախվածություն» թեմայով:

Ի՞նչ է մետեոկախվածությունը: Ինչո՞ւ է այն որոշ մարդկանց վրա ազդում, ոմանց վրա՝ ոչ: Ինչպե՞ս պայքարել մետեոկախվածության դեմ: Ինչպիսի՞ մեթոդներ պետք է ձեռնարկեն սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ, որպեսզի նվազեցնեն օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումների բացասական ազդեցությունը։ Մասնագետը մամուլի ասուլիսի ընթացքում կպատասխանի այս և մի շարք այլ հարցերի:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարն է Հասմիկ Սահակյանը։

Հեռախոսահամար` +374 (94) 18-33-77։

 

 

Գլխավոր թեմաներ