10:07 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Школа

«Կրթության տարի ԱՊՀ–ում, հնարավորություններ երիտասարդ սերնդի համար» թեմայով տեսակապ

© Sputnik/ асатур Есаянц
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
70 0 0

2016 թվականը ԱՊՀ–ում կրթության տարի է հայտարարվել։ Պետությունների համագոյակցությունն ուժեղացնելու գործում ի՞նչ դեր կխաղա այս որոշումը, ի՞նչ համատեղ ծրագրեր կիրականացվեն կրթության ոլորտում, կրթության միասնական չափորոշիչներ մշակելու անհրաժեշտություն կա՞, թե ոչ։ Այս և այլ հարցերի շուրջ կխոսեն տեսակապի մասնակիցները։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ուրբաթ` հունվարի 5-ին, 13:00-ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) Մոսկվա-Երևան-Քիշնև տեսակամուրջ կկազմակերպվի, որի թեման կլինի «Կրթության տարի ԱՊՀ-ում, հնարավորություններ երիտասարդ սերնդի համար»։

Մոսկվայից տեսակապին կմասնակցեն

ՌԴ գիտության և կրթության նախարարության միջազգային դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Տայվոնենը,

ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով զբաղվող դաշնային գործակալության Գիտության և կրթության ոլորտի համագործակցության (Ռոսստրուդնիչեստվո) վարչության պետ Վադիմ Չեխան։ Հրավիրվել են նաև ՌԴ կրթության նախարարության միջազգային դեպարտամենտի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։

Աստանայից`

Ղազախստանի Հանարապետության կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար Մադինա Արխաբաևան։

Երևանից`

Հայաստանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության սփյուռքի և արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սահակյանը։

Քիշնևից` Սլավոնական համալսարանի ռեկտոր Տատյանա Մլեչկոն։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարն է Հասմիկ Սահակյանը։

Հեռախոսահամար` +374 (94) 18-33-77։

 

 

Գլխավոր թեմաներ