15:43 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Sputnik Արմենիա մամուլի կենտրոն

16.06, 11։00 Մամուլի ասուլիս` «Հանրային դիվանագիտության դպրոց»

© Sputnik/ Асатур Есаянц
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում հունիսի 16-ին` ժամը 11։00-ին տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Հանրային դիվանագիտության դպրոցի» գործունեությանը։

Դպրոցի առաջիկա ծրագրերի և նախագծերի մասին մանրամասն կպատմեն մամուլի ասուլիսի մասնակիցները`

Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը

«Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոնի ղեկավար Տիգրան Շադունցը։

«Հանրային դիվանագիտության դպրոցը» կազմակերպել է «Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոնը` Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։

Դպրոցը մասնագիտացված կրթական ծրագիր է` նախատեսված հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են «փափուկ ուժի» ոլորտում իրենց հմտությունների կատարելագործմամբ։

Դպրոցի ծրագիրը կազմված է 6 մոդուլից և ուղղված է`

Հանրային դիվանագիտություն վարելու ձևերի և մեթոդների, սեփական շահերը առաջ մղելու, մարդկային ռեսուրսների վրա ներգործելու տեխնիկայի ու ռազմավարական կառավարման մասին գիտելիքներ ձեռք բերելուն.

Ժամանակակից ներգործման մեխանիզմների յուրացմանը, ոչ առևտրային և ոչ պետական կազմակերպությունների մենեջմենթին.
Ազգերի և քաղաքակրթությունների մշակութային արժեքների վերլուծությանը.

Տեղեկատվության միջոցով ներգործելու ձևերի յուրացմանը.
Գործարար հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի առանձնահատկություններին.

Պետական և ազգային ինստիտուտների հետ աշխատանքի տեխնոլոգիաների և մեթոդների վերլուծմանը։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Գլխավոր թեմաներ