08:12 24 մարտի 2017
Ուղիղ եթեր
Գոհար Ղումաշյանն ու Հովհաննես Մանուկյանը

Տեսակամուրջ. Երիտասարդության և ուսանողների ХIX համաշխարհային փառատոնը

© Sputnik/ Asatur Yesayants
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Դեկտեմբերի 13–ին, ժամը 12։00–ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան–Մոսկվա տեսակամուրջ` «Երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոն» թեմայով։

Միջոցառման ընթացքում կտրվի Սոչիում 2017թ-ին կայանալիք Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնում հայկական պատվիրակության մասնակցության նախապատրաստական աշխատանքի պաշտոնական մեկնարկը։ Բանախոսները կխոսեն նաև ընտրության չափանիշների մասին։

Երևանից միջոցառմանը կմասնակցեն.

«Երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոնի Հայկական ազգային նախապատրաստական հանձնաժողովի» փոխնախագահ Հովհաննես Մանուկյանը,

«Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Գումաշյանը

Մոսկվայից կմիանան

Երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոնի Ռուսական ազգային նախապատրաստական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհրդի նախագահ Գրիգորի Պետուշկովը,

«Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության փոխնախագահ Լևոն Մուկանյանը

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումային առընթեր Երիտասարդական խորհրդարանի փոխնախագահ Ելենա Երակինան։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377։ «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ: Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

 

Գլխավոր թեմաներ