08:11 24 մարտի 2017
Ուղիղ եթեր
Կազբեկ Կուդզաևը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

Բժիշկ Կուդզաևի, նրա հիվանդների ու գործընկերների հանդիպումը 28 տարի անց

© Sputnik/ Asatur Yesayants
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
238 0 0

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14։00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա օսեթ բժիշկ Կազբեկ Կուդզաևի, նրա հիվանդների և գործընկերների հանդիպումը։

Կուդզաևը Հայաստանում է եղել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։

Նոյեմբերի սկզբին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Կուդզաևը հայտնել էր, որ փնտրում է իր հիվանդներին։ Նա սրտառուչ պատմություն էր պատմել մի փոքրիկի մասին, որը վիրահատությունից հետո չէր ցանկացել բաժանվել բժշկից։ Sputnik Արմենիայի խմբագրակազմը որոշել էր գտնել այդ աղջնակին, և որոնումները դրական ավարտ էին ունեցել։

Առաջին հաջողությունից հետո մենք կարողացել ենք գտնել նաև Կուդզաևի ևս երկու հիվանդի։

Ասուլիսի մասնակիցներն են.

Բժշկական գիտությունների թեկնածու, պլաստիկ և միկրովիրաբույժ Կազբեկ Կուդզաևը` Հյուսային Օսեթիայից,

Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը,

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ, Հայաստանի վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանը,

Վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Միրզոյանը,

Միքայելյանի անվան ինստիտուտի վիրաբույժ Սուրեն Թոփլաղալցյանը,

Կուդզաևի հիվանդները` Աիդա Սահակյանն ու Ստաս Նազարյանը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Գլխավոր թեմաներ