08:07 24 մարտի 2017
Ուղիղ եթեր
ԵՏՄ

Տեսակամուրջ. ԵՏՄ մեխանիզմների և ինստիտուտների դիտարկումը

© Sputnik/ Asatur Yesayants
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Դեկտեմբերի 26–ին, ժամը 14։00–16։45–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկազմակերպվի Աստանա–Բիշքեկ–Երևան–Սարատով տեսակամուրջ` «ԵՏՄ մեխանիզմների և ինստիտուտների դիտարկումը» թեմայով։

Միջոցառումը կանցկացվի փորձագիտական նիստի ձևաչափում, որի ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը.

  • աշխարհի ինտեգրացիոն միավորումների դասակարգումը,ԵՏՄ տեղը,
  • ԵՏՄ արդյունավետության վարկանիշը 2016թ-ին,
  • 2016թ-ի ամփոփիչ ցուցանիշները, խնդիրներն ու հեռանկարները,
  • Հայաստանի երկու տարվա անդամակցությունը ԵՏՄ-ին, հաջողություններն ու մարտահրավերները,
  • Ղրղըզստանը ԵՏՄ-ում` Ճանապարհային քարտեզի համապատասխանությունը,
  • Եվրասիական սոցիալական տարածության կայացումը,
  • Օտարերկրյա փորձն ու դասերը ԵՏՄ-ի համար,
  • ԱՊՀ գործընկերների անդամակցությունը ԵՏՄ-ին,
  • Տաջիկստանի անդամակցությունը ԵՏՄ-ին. հեռանկարները, նախնական քայլերը, բարդությունները,
  • ԵՏՄ-ի և «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտի» նախագծի համագործակցության հիմնական ուղղությունները,
  • ԵՏՄ օրակարգը 2017թ-ին։

Տեսակամուրջի մասնակիցները.

Աստանայում`

Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի տարածաշրջանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Տաիսիա Մարմոնտովա։

«Համագործակցություն» մամուլի ակումբի կենտրոնական-ասիական ուղղության խմբագիր Ժաննա Տուլինդինովա։

Բիշքեկում`

«ԵԱ-Մեդիա» հասարակական հիմնադրամի նախագահ, «Գործարար Եվրասիա» վերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր Պավել Ստոլյարենկո (Գրոմսկի)

Ռուս-ղրղըզական սլավոնական համալսարանի պատմության և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Պավել Դյատլենկո,

Ղրղըզստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի հանձնաժողովի նախագահ, PhD, CEO & Founder Smart Business Solutions Central Asia-ում։

Երևանում`

«Մարդասիրական զարգացման միջազգային հասարակական կազմակերպության» տնօրենի տեղակալ Ծովինար Կոստանյան։

Սարատովում`

Պատմական գիտությունների թեկնածու, Սարատովի պետական համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Սարատովի մարզի Հանրային պալատի փոխնախագահ Յուրի Գոլուբ։

«Եվրասիա-Պովոլոժյե» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Մարինա Լապենկոն,

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների եվրասիական ինտեգրացիայի սոցիալ-քաղաքական գործընթացների հետազոտության մեթոդաբանության բաժնի ավատ գիտաշխատող, դոցենտ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Իգոր Սելեզնյով,

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի գիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լեոնիդ Գուսև։

Տեսակամուրջի կազմակերպիչները` Սարատովի պետական համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնը (Ռուսաստան), Սարատովի պետական համալսարանի ԱՊՀ և Բալթյան երկրների ուսումնասիրության կենտրոնը, «Եվրասիա-Պովոլոժյե» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը (Ռուսաստան),

«Եվրասիական գաղափարների արվեստանոց» գիտական հետազոտությունների աջակցության հիմնադրամը (Ռուսաստան), Ռուս-ղազախական փորձագիտական IQ ակումբը (Ղազախստան), «ԵԱ-Մեդիա» հիմնադրամը, Sputnik միջազգային լրատվական գործակալությունը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 60-0130, բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Գլխավոր թեմաներ