02:40 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սարգիս Հացպանյան

Ասուլիս. Թուրքիայի սահմանադրական հանրաքվեն և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա

© Sputnik/ Arpi Beglaryan
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
9631

Ապրիլի 18–ին, ժամը 12։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ասուլիսը` «Թուրքիայում Սահմանադրության փոփոխության հանրաքվեի արդյունքները և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով։

Թուրքիայում 2017 թ. ապրիլի 16-ին անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որի արդյունքում, դեռևս ոչ պաշտոնական տվյալներով, ընտրողների 51,41 տոկոսը կողմ է քվեարկել փոփոխություններին, ինչն անչափ ցանկալի էր երկրի իշխանության համար։

Ինչպե՞ս է նման արդյունք արձանագրվել, և ինչպիսի՞ նշանակություն կունենան այդ փոփոխությունները տարածաշրջանի երկրների համար, ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր և ինչպե՞ս են արձագանքել միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցներն այս հանրաքվեին։

Այս և այլ հարցերի պատասխանները կներկայացնի բանախոսը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Գլխավոր թեմաներ