22:52 20 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Սոնա Սիմոնյանը, Աստղիկ Մխիթարյանն ու Հովհաննես Այվազյանը

Ներկայանում են ՆՏՎ–ի նոր «Ты супер! Танцы» տաղանդների շոուի հայ մասնակիցները

© Sputnik/ Arpi Beglaryan
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
«Ты супер! Танцы» նախագիծը (18)
22 0 0

Երեքշաբթի՝ 2017 թվականի օգոստոսի 1–ին, ժամը 13։30–ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՆՏՎ–ի նոր «Ты супер! Танцы» տաղանդների շոուի հայաստանցի մասնակիցների ասուլիսը։

Սեպտեմբերին մեկնարկում է ՆՏՎ–ի նոր լայնածավալ «Ты супер! Танцы» նախագիծը։ Եզակի պարային մրցույթը կօգնի երեխաներին, որոնք առանց ծնողական խնամքի են մնացել, առաջին քայլերն անել պարային աշխարհում։ Ռուսաստանի լավագույն պարուսույցները կհավաքվեն ՆՏՎ–ում՝ ապացուցելու, որ յուրաքանչյուրը կարող է պարել։ Մրցույթին կարող են մասնակցել սոլո պարողները, պարային զույգերն ու խմբերը։

Sputnik տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն` ՆՏՎ հեռուստաալիքի «Ты супер! Танцы» միջազգային տեղեկատվական գործընկերոջ կարգավիճակում կսատարի նախագծի մասնակիցներին, որոնք անցել են ՆՏՎ–ի նախընտրական փուլը։

Հայ մասնակիցները Գյումրին են ներկայացնում։ Մոտակա ժամանակներում նրանք Մոսկվա կմեկնեն։

Մամուլի ասուլիսին կմասնակցեն.

Սոնա Սիմոնյան՝ «Թռչունայն տուն» կրթական համալիրի, մանկատան տնօրեն,

Դավիթ Այվազյան՝ մրցույթի մասնակից,

Աստղիկ Մխիթարյան՝ մրցույթի մասնակից։

թեմա:
«Ты супер! Танцы» նախագիծը (18)

Գլխավոր թեմաներ