01:50 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
56 0 0

Նոյեմբերի 12-ին, ժ. 11.00-ն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում խոսք կգնա Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքը էկո-գյուղի վերածելու մասին:

Ասուլիսին բանախոսներն են.

1. Armenian future բարեգործական հիմնադրամի տնօրեն Մերուժան Բադալյանը,

2. Հիմնադրամի մամուլի խոսնակ Արամ Չախոյանը,

3. «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր և տնօրեն Մերուժան Մինասյանը։

Զարգացման և վերակառուցման նախագիծը, համաձայն որի` Լուսագյուղում կմարմնավորվի հայկական նոր գյուղի հայեցակարգը՝ ժողովրդական ավանդույթների պահպանմամբ, իրականացվում է Armenian future բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հիմնովին կնորոգվեն գյուղացիների տները, դպրոցը, մանկապարտեզը: Նախագիծը նախատեսում է զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծում ու զարգացում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների ներդրում, էկոլոգիապես մաքուր մթերքի արտադրության խթանում, ինչը թույլ կտա Լուսագյուղը դարձնել զբոսաշրջության կենտրոն՝ գաստրոտուրիզմի և էկոտուրիզմի սիրահարների համար, ներառել գյուղը Հայաստանի տուրիստական հիմնական երթուղիներում:

Ասուլիսի ընթացքում կխոսվի արդեն կատարված աշխատանքի և մոտ ապագայում անելիքների մասին։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

Գլխավոր թեմաներ