06:43 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Դեկտեմբերի 17-ին` ժամը 12։00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ Թբիլիսի-Երևան-Մինսկ` «Շախմատը որպես սպորտ և կյանքի մի մաս. ավանդույթներից դեպի ապագա»:

Վերջերս Ռումինիայում տեղի ունեցած վետերանների աշխարհի առաջնությունում կանանց չեմպիոն դարձավ Նոնա Գապրինդաշվիլին, իսկ տղամարդկանց կարգում` Ռաֆայել Վահանյանը: Ի՞նչ մակարդակում են գտնվում Վրաստանի, Հայաստանի, Բելառուսի շախմատային դպրոցները: Ի՞նչ հեռանկարներ ունեն դրանք: Ինչպե՞ս կարելի է գնահատել այս ոլորտում վերջին նախաձեռնությունները, մասնավորապես, դպրոցական ծրագրի մեջ շախմատի ընդգրկումը, շախմատային մրցաշարերի զարգացումը: Ինչպե՞ս են ազդում նոր տեխնոլոգիաները պրոֆեսիոնալ շախմատի և այս ինտելեկտուալ մարզաձևի հանրաճանաչելիության վրա: Այս և այլ հարցերին կպատասխանեն

Թբիլիսիում`

Շախմատի համաշխարհային օլիմպիադաների տասնակի հաղթող, շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն (1962-ից 1978թթ.), վետերանների աշխարհի յոթակի չեմպիոն, կանանց միջազգային գրոսմայստեր և տղամարդկանց միջազգային գրոսմայստեր, «Շախմատային Օսկար» մրցանակի դափնեկիր Նոնա Գապրինդաշվիլին,

Երևանում`

Միջազգային գրոսմայստեր, շախմատի աշխարհի երկու օլիմպիադաների երկակի հաղթող, աշխարհի կրկնակի չեմպիոն, թիմային առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն (1989), շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն Ռաֆայել Վահանյանը,

Մինսկում`

«Բելառուսի շախմատի ֆեդերացիա» հասարակական միավորման նախագահ, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Անաստասիա Սորոկինան:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

 

թեգերը:
Թբիլիսի, շախմատ, Հայաստան

Գլխավոր թեմաներ