15:15 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Հունիսի 1-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացումը համավարակի պայմաններում» թեմայով առցանց տեսակամուրջ կանցկացվի։

Ինքնամեկուսացման ընթացքում շատերը գիտակցեցին, թե որքան դժվար է սահմանափակ տարածքում զբաղվել երեխայի կրթական և ստեղծագործական զարգացմամբ: Ի հայտ եկան նաև սահմանափակ կարողություններ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների ընտանիքների խնդիրները:

Sputnik Արմենիայի կազմակերպած հանդիպման մասնակիցները կքննարկեն, թե ինչպես կարելի է զբաղվել երեխայի հետ ինքնամեկուսացման ընթացքում, և ինչ դասեր ենք քաղելու համաճարակի ավարտից հետո։ Տեսակապին կմասնակցեն.

Երևանում`

«Ներառական ընտանիք» նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանը,

Կլինիկական հոգեբան, առանձնահատկություններ ունեցող երեխաների զարգացման մասնագետ Անահիտ Հայկազունին:

Մինսկում`

Ընտանեկան ներառական «i» թատրոնի գեղարվեստական ղեկավար Իրինա ԿԻՍԵԼՅՈՎԱ:

Թբիլիսիում՝

«Մենք ուրիշ ենք» հիմնադրամի նախագահ, ինտեգրատիվ բժշկության «Miraculum» կենտրոնի տնօրեն Անդրեյ Մաքսիմովը,
«Սերաֆիմ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Լիա Սերգեևան։

Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել առցանց։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

թեգերը:
կորոնավիրուս, երեխա

Գլխավոր թեմաներ