14:17 21 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ:

Վերջին ամիսներին աշխարհում կրթական հաստատություններն անցել են առցանց ուսուցման: Համաճարակը կանցնի, բայց այս միտումը կմնա: Քեմբրիջը արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է, որ ամբողջությամբ անցնում է առցանց ուսուցման: Իսկ մենք պատրա՞ստ ենք դրան:

Ինչպե՞ս համատեղել անցյալի դրական փորձը և ապագայի առցանց միտումները: Այս և այլ հարցերի պատասխանները կհնչեն օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք առցանց մամուլի ասուլիսի ընթացքում, որին կմասնակցի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան:

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ ասուլիսն առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Մամուլի ասուլիսը  կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/SputnikArmeniaAgency/) և YouTube- ում https://www.youtube.com/channel/UCUmFQ5MCeNAQacrcmswznM Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

թեգերը:
ասուլիս, Հեռավար ուսուցում

Գլխավոր թեմաներ