22:53 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա - Բիշքեկ -Երևան -Մինսկ -Նուր-Սուլթան առցանց տեսակամուրջը, որին կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը:

Սեպտեմբերի 2-ին մեկնարկեց Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի առաջին նախաձեռնությունը. ԵԱՏՄ երկրների համար հայտարարվեց COVID-19- ի դեմ պայքարի թվային ինտեգրացիոն լավագույն լուծումների մրցույթ:

Ի՞նչ նպատակով ստեղծվեց թվային նախաձեռնությունների հիմնադրամը և որո՞նք են դրա գործունեության հիմնական ուղղությունները: Ո՞վ կարող է մասնակցել Հիմնադրամի հայտարարված մրցույթին և ինչպե՞ս ստանալ ֆինանսավորում: Որքա՞ն է կազմում Հիմնադրամի կանոնադրական կապիտալը և ինչպե՞ս է այն ձևավորվելու:

Այս և այլ հարցերին սեպտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք Մոսկվա - Բիշքեկ - Երևան - Մինսկ - Նուր-Սուլթան առցանց տեսակամրջի ընթացքում կպատասխանի Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը:

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ մամուլի ասուլիսը առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ մամուլի ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

թեգերը:
ասուլիս, Տիգրան Սարգսյան

Գլխավոր թեմաներ