11:48 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
7610

Դեկտեմբերի 16-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկազմակերպվի Մոսկվա-Մինսկ-Երևան-Քիշնև տեսակամուրջ` տեղեկատվական և հիբրիդային պատերազմներին առնչվող թեմայով:

Ինչպե՞ս դիմակայել ֆեյքերին: Ինչո՞ւ է կարևոր արագ արձագանքը տեղեկատվական արտահոսքերին: Ո՞րն է ԶԼՄ-ների և տեղեկատվական պատերազմում կիրառվող տեխնոլոգիաների դերը հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:

Այս և այլ հարցերի պատասխանելու համար տեսակամրջին կմասնակցեն հետևյալ բանախոսները`

  • Անդրեյ Մանոյլո. Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, 
  • Անատոլի Պետրենկո. արտասահմանում ԽՍՀՄ ՊԱԿ-ի տեղեկատվական գործողությունների մասնակից, Vbrosam.net պորտալի լրագրողական հետաքննությունների ղեկավար։

Քննարկմանը կմասնակցի նաև Ռազմական-քաղաքական լրագրության կենտրոնի վերլուծաբան, Live Journal- ի թոփ-բլոգեր («Ամբողջատիրական քարոզչության բարձրախոս») Բորիս Ռոժինը:

Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook- ում և Youtube- ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Գլխավոր թեմաներ