Փետրվարի 1-ին` ժամը 12:00-ին, «Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կներկայացնի երկրի հետագա զարգացման և ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հեռանկարների վերաբերյալ իր տեսակետը:
Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և անձամբ ուղղել ձեր հարցերը:
Մուտքը՝ միայն դիմակներով: Երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և ախտահանիչ նյութերի առկայությունը: Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը Սահմանադրական դատարան, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը նկատեց, որ դրանում վիճարկվող իրավական ակտն այս պահի դրությամբ ոչ մի կապ չունի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հետ։
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքն իր օգտին ծառայեցնելու հույս ունի։
Սոցիալական կայքերում լուրեր էին տարածվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր անձնական անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայությանը։