Ասուլիսի բանախոսներն են «Վահագնի Սիթի» թիմի մարզիչ Օգնեն Մոլևիչը, «Մեդ Ֆոքսիս» թիմի մարզիչ Արեգ Վաթյանը, VBET ընկերության սպորտային համագործակցությունների ծրագրերի ղեկավար Կարեն Ռաֆայելյանը և Լիգայի նախագահ Արա Պողոսյանը:
Ասուլիսի ընթացքում կխոսվի ոչ միայն առաջիկա եզրափակիչ խաղի, այլ նաև հայկական բասկետբոլում տիրող իրավիճակի և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին:
Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ:
Մուտքը՝ միայն դիմակներով: Երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և ախտահանիչ նյութերի առկայությունը:
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։