18:04 18 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
25 0 0

Երևանում կարելի է նկատել անգրագետ և անճաշակ ցուցանակներ ու պաստառներ, որոնք այլանդակում են մայրաքաղաքի դեմքը: Գուցե ոմանք ասեն, որ հիմա, երբ երկիրը գտնվում է բավականին ծանր վիճակում, քաղաքի «կոսմետիկայով» զբաղվելու ժամանակը չէ: Բայց ի վերջո բուժումը պետք է մի օր սկսվի։

Մայիսի 1-ին` ժամը 13-ին, Երևանի կամերային թատրոնում «Մենք ենք» հիմնադրամի հետ համատեղ կանցկացվի «Երևանը` տեսանելի և անտեսանելի» քաղաքացիական ակցիան, որի նպատակն է երևանցիների ուշադրությունը հրավիրել այն բանին, թե ինչ է կատարվում իրենց հարազատ քաղաքի հետ:

Ակցիայի նախօրեին` ապրիլի 28-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում, միջոցառման հեղինակ-կազմակերպիչ` լրագրող, գրող, ռեժիսոր Ռուբեն Փաշինյանը կպատմի, թե ինչպես կարելի է ձևավորել հասարակական կարծիք և պատշաճ գնահատել ստեղծված իրավիճակը, ինչը որոշիչ կլինի Երևանի համար, որը միշտ եղել է բարձր ճաշակի և ստեղծագործական լուծումների խորհրդանիշ:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

Գլխավոր թեմաներ