17:22 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Ապրիլի 30-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Ռազմական վաստակի համար» մեդալը կփոխանցվի պատերազմի հերոս Ազատ Վարդևանի Մադոյանի հետնորդներին:

Մեդալը կհանձնի անձամբ Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, մեր հայրենակից Գեորգի Մուրադովը: «Ղրիմի սահմանը» ռուսաստանյան որոնողական կազմակերպության ներկայացուցիչները կմասնակցեն տեսակամուրջին Սիմֆերոպոլից, Ազատ Մադոյանի որդին` Սամվել Մադոյանը, կգա Երևանի Sputnik Արմենիա մամուլի կենտրոն:

Մոտ մեկ ամիս առաջ Սիմֆերոպոլի ջրամբարի հատակին որոնողները գտան «Ռազմական վաստակի համար» մեդալ, որը 77 տարի շարունակ մնացել էր հողի տակ, այնուամենայնիվ համարանիշով հաջողվեց պարզել մեդալակրի ինքնությունը` Մադոյան Ազատ Վարդևանի` ծնված 1922 թ., ԽՍՍՀ Արթիկի շրջանի Մեծ Պարնի գյուղից, Կարմիր բանակի զինվոր, 76 մմ մարտկոցի կապավոր: Sputnik Արմենիայի լրագրողներին հաջողվեց գտնել հերոսի հետնորդներին:

Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

Գլխավոր թեմաներ