17:24 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
60 0 0

«Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառումը կազմակերպվում է արդեն 5-րդ տարին` դառնալով Երևանի այցեքարտերից մեկը:

Մայիսի 31-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում կներկայացվի իրադարձային զբոսաշրջության դերն ու կարևորությունը երկրի տնտեսության համար, միջոցառումների և փառատոնների դրական ազդեցությունը զբոսաշրջության վրա։ Կխոսվի նաև գինու զբոսաշրջության, գինու մշակույթի տարածման կարևորության և գինի ըմպելու մշակույթի իրազեկման և զարգացման մասին։

Ասուլիսին կմասնակցեն «Երևանի գինու օրերի» կազմակերպիչ «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր-տնօրեն Մերի Բադալյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանը և գինու և թունդ ալկոհոլային խմիչքների փորձագետ Վլադ Խաչատրյանը:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, կարող եք նաև գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

թեգերը:
փառատոն, Գինի

Գլխավոր թեմաներ