10:19 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Մամուլի կենտրոն
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Հայ գործընկերների հետ ինտերակտիվ հանդիպման ընթացքում առաջատար ռուս մեդիամասնագետները կհայտնեն վիդեոդիզայնի ու վիդեոհոսթինգի ոլորտում իրենց ձեռքբերումների գաղտնիքները:

Ինչպես զրոյից խթանել YouTube-ն ու ինչպես ավելացնել նախագծի դինամիկան: Այս և այն մասին, թե ինչպես կատարելագործել վիդեոդիզայնը մեդիայում, հայ լրագրողները, ԶԼՄ-ների ղեկավարներն ու մեդիայի ներկայացուցիչները կկարողանան ավելի լավ իմանալ հուլիսի 23-ին՝ ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, որտեղ կենդանի շփում կկազմակերպվի ոլորտի` Մոսկվայից ժամանած փորձառու մասնագետների հետ:

Եվգենի Կոսենկո, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի Մեդիադիզայնի վարչության օպերատիվ գրաֆիկայի բաժնի դիզայներ

Սկզբում աշխատում էր տեսագովազդի բովանդակության ստեղծման ոլորտում։ 2013թ-ից սկսել է աշխատել հեռուստատեսությունում` «Մոսկվա-24» հեռուստաալիքում։

Աշխատել է լուրերի և այլ հեռուստատեսային նախագծերի համար գրաֆիկա ստեղծելու վրա։ 2019թ․-ից տեղափոխվել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ՝ «ТОК» ինտերնետ-նախագիծ` որպես համակարգչային գրաֆիկայի նկարիչ։ Մասնակցել է հարթակի համար YouTube, Facebook, VK, Instagram ալիքների ստեղծմանը, ինչպես նաև «ТОК-ДОК» նախագծի վավերագրական ֆիլմերի համար գրաֆիկայի ստեղծմանը։ Այս տարվանից աշխատում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի Մեդիադիզայնի վարչության օպերատիվ գրաֆիկայի բաժնում։ Տեսահոլովակներ է ստեղծում Sputnik գործակալության կայքի ու խմբագրությունների համար։

Բորիս Պերվուշին, «Քաղաքական Ռուսաստան» ցանցային հասարակական-քաղաքական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ

Հեղինակել է PolitRussia տեսանախագիծը, որը լուսաբանում է ռուսական իրականության արդի քաղաքական և տնտեսական թեմաները։ Խմբագրությունում 5 մարդ է աշխատում, հետևորդների թիվը գերազանցում է մեկ միլիոնը։ Նա կպատմի` ինչպես հայտնի դարձնել YouTube-ի ալիքը, և ինչպես անել դա առանց բազմաթիվ աշխատակիցների՝ մեկ կամ երկու մարդու ուժերով։ Բացի այդ, փորձագետը կպատմի YouTube-ալիքի զարգացման առանձնահատկությունների մասին։

Ինտերակտիվ հանդիպումը Երևանում տեղի կունենա Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության ու Sputnik ռադիոկայանի տեղեկատվական նախագծի շրջանակում:

Գլխավոր թեմաներ