04:16 23 փետրվարի 2017
Ուղիղ եթեր
Sputnik միջազգային ապրանքանիշի տաղավարը

Sputnik-ը Եվրամիությանը կոչ է արել կանխել պետական գրաքննությունը

© Sputnik/ Алексей Даничев
Մամուլի հաղորդագրություններ
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Sputnik –ի ղեկավարությունը նամակ է հղել միջազգային կազմակերպություններին` խնդրելով միջոցներ ձեռնարկել ԵՄ–ի ընդունած բանաձևի հետևանքները կանխելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի, Sputnik-ի մամուլի ծառայություն. — Sputnik տեղեկատվական գործակալությունը կոչ է արել եվրոպական և ամերիկյան այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս զանգվածային լրատվական միջոցների ազատության օգտին, միջոցներ ձեռնարկել «ԵՄ ռազմավարական հաղորդակցությունները` որպես երկրորդ երկրների քարոզչության հակազդեցություն» բանաձևի հետևանքները կանխելու համար, որն ընդունվել է 2016թ-ի նոյեմբերի 23-ին Եվրախորհրդարանի կողմից։

ԵՄ-ում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունները դադարեցնելու խնդրանքով համապատասխան նամակը` գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ստորագրությամբ, ուղարկվել է միջազգային կազմակերպություններ, ներառյալ` ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ և «Լրագրողներ առանց սահմանների»։

Բանաձևն ուղղված է ԵՄ-ում մամուլի ազատության սահմանափակմանը, որպես հետևանք, Եվրոպայում այնպիսի ԶԼՄ-ների գործունեության դադարեցմանը, ինչպիսին է Sputnik-ը։

Sputnik-ի նամակում, մասնավորապես, ասվում է. «Բանաձևն անմիջականորեն հարված է հասցնում մի շարք հեղինակավոր ԶԼՄ-ների, այդ թվում` Sputnik գործակալությանը, և նպատակ ունի դադարեցնել դրանք գործունեությունը Եվրամիությունում։ Ավելին` այդ բանաձևը հակասում է մարդու իրավունքների և ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵՄ սեփական նորմատիվներին, ինչպիսիք են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի 19-րդ հոդվածը, Հիմնական իրավունքների մասին ԵՄ խարտիայի 11-րդ հոդվածը, ԵՄ արտաքին քաղաքականություն թվային ազատության ռազմավարություն մշակելու մասին 2012թ-ի դեկտեմբերի 11-ի բանաձևը»։

Sputnik գործակալության մամուլի ծառայությունը մեկնաբանել է բանաձևի ընդունումը.

«Բանաձևը ԶԼՄ-ների ազատության և մարդու իրավունքների անմիջական խախտում է։ Դրա հետ կապված` մենք դիմել ենք մի շարք եվրոպական և ամերիկյան կազմակերպությունների` ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ԵԱՀԿ, «Լրագրողներ առանց սահմանների», ինչպես նաև բազմաթիվ մեդիախմբերի և արհմիությունների` կոչ անելով համերաշխություն ցուցաբերել և հանդես գալ այդ աղաղակող խտրականության և գրաքննության դեմ։ Մենք կոչ ենք անում միջազգային մեդիահանրությանը, որի լիիրավ անդամն է նաև Sputnik-ը, միանալ մեզ և իրենց կարծիքը հայտնել այդ հարցի վերաբերյալ` պաշտպանելով ազատության և ժողովրդավարության արժեքները»։

Բանաձևում մի շարք անհիմն մեղադրանքներ կան, դրանցից մեկում էլ Sputnik-ի նման ԶԼՄ-ների գործունեությունը համեմատվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Sputnik-ը` որպես խոշոր մեդիաբրենդ և լրատվական կոնտենտի հեղինակավոր աղբյուր, այդ մեղադրանքն անիմաստ և անհեթեթ է համարում։

Մեկնաբանելով այդ համեմատությունը` Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ժան Լյուկ Շաֆհաուզերն ասել է. «Բանաձևի հեղինակը պետք է ամաչի, որ զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի և ԻՊ-ի միջև։ Առաջինն իրավական պետություն է, իսկ երկրորդը` ահաբեկչական կազմակերպություն։ Դրանք ընդհանուր ոչինչ չունեն»։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: