15:41 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Միգրանտներ

Եվրոպայում սկսում են չհանդուրժել միգրանտներին

© Sputnik/ Михаил Воскресенский
Մամուլի հաղորդագրություններ
Ստանալ կարճ հղումը
13 0 0

«Sputnik կարծիք» հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասը բացասական վերաբերմունք ունեն միգրացիոն հոսքերի վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Թևան Պողոսյանի և Վահե Էնֆիաջյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ՄԱԿ-ի տվյալներով` հունվարի 1-ից սկսած Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 386 հազար 495 միգրանտ։ Նրանց հիմնական մասին ընդունել են Հունաստանն ու Իտալիան։ Ի դեպ, Իտալիայում բնակչության 79 տոկոսը կարծում է, որ իրենց երկրում միգրացիոն իրավիճակը վատացել է։ Այսինքն` եվրոպացիներն անհանդուրժողականություն են դրսևորում միգրանտների հանդեպ։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն անհանդուրժողականության ալիքը տրամաբանական է համարում.

«Եվրոպայում դրական կվերաբերվեին միգրացիոն գործընթացներին, եթե այնտեղ գնային ապահով երկրների մարդիկ, որոնք կիսում են եվրոպական արժեքների ընկալումը։ Իսկ եթե մարդիկ գալիս են ու իրենց պարտադրանքներն առաջ տանում, այլ իրավիճակ է ստեղծվում, օրինակ` ասում են, որ պետք է փոխվի դպրոցական մենյուն, իրենց թելադրած պայմաններն ապահովվեն:Ինչքան ահաբեկչական գործողությունները շատ լինեն, ընդդիմանալու ցանկությունն ավելի մեծ կլինի»,- ասաց նա։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Վահե Էնֆիաջյանն էլ կարծում է, որ խնդիրը տարիների ընթացքում միայն աճում է, որը հաստատում են միջազգային վերլուծությունների արդյունքները։

Միգրանտների հետ կապված իրավիճակը
© Sputnik/
Միգրանտների հետ կապված իրավիճակը

«Որոշ չափով հասկանալի է տեղաբնակների այն մտահոգությունները, որոնք առաջանում են միգրացիոն ներհոսքերի պատճառով, բայց նաև հարցն ունի հումանիստական և քաղաքակիրթ աշխարհի կանոններին հարիր մոտեցում, որն, իհարկե, հնարավոր չէ անտեսել»,- ասաց Էնֆիաջյանը։

Նրա խոսքով` հայերի համար այդ խնդիրը նույնպես արդիական է, քանի որ սիրիական պատերազմից հետո սիրիահայ ներգաղթյալների թիվը մեծ էր։

«Մենք պարտավոր ենք ինչպես պետական, այնպես էլ հասարակական տրամադրությունների շրջանակում անել առավելագույնը, որպեսզի Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների համար ստեղծվեն ապրելու և աշխատելու բարեկեցիկ և արժանի պայմաններ»,-ասաց նա։

Վահե Էնֆիաջյանն ավելացրեց` մարդասիրությունը դասվում է մարդակային ամենավեհ արժեքների շարքը։

Նշենք, որ Sputnik.Կարծիք հարցման տվյալով` Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը (համապատասխանաբար 79%, 67% և 53%) կարծում է, որ վերջին տարում իրենց երկրներում միգրանտների հետ կապված իրավիճակը վատացել է։ Գերմանիայում և Իսպանիայում դժգոհների թիվը կազմել է 45%, իսկ Լեհաստանում` 35%։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականին և Sputnik միջազգային նախագծի մի մասնիկն է կազմում։ Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն և ռադիո է ` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

Գլխավոր թեմաներ