00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik Արմենիան քվեարկություն է սկսում «Ты супер!» -ի լավագույն մասնակցի համար

© PR-служба НТВ Детское вокальное шоу "Ты супер!"
Детское вокальное шоу Ты супер! - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցանկացողները կարող են Sputnik–ի կայքերում իրենց ձայնը տալ Մոսկվայում տարբեր երկրներ ներկայացնող պատանի տաղանդներին։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Sputnik տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն առցանց քվեարկություն են սկսել՝ ՆՏՎ հեռուստաալիքի հետ համատեղ անցկացվող «Ты супер» նախագծի ԱՊՀ և Բալթյան երկրները ներկայացնող մասնակիցներին աջակցելու համար։ Քվեարկությունը հասանելի է տասը երկրներում ներկայացված Sputnik-ի կայքերում (Աբխազիա, Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Էստոնիա և Հարավային Օսեթիա), մինչև մայիսի 26-ը։

П/к армянских участников шоу талантов Ты – супер!. Сабина и Ангелина - Sputnik Արմենիա
Sputnik–ը և Հայաստանի փոփ–աստղերը հաջողություն են մաղթում «Ты супер!» շոուի մասնակիցներին

Sputnik-ի պորտալներում ցանկացողները կկարողանան իրենց ձայնը տալ պատանի տաղանդներին, որոնք Մոսկվայում ներկայացնելու են վերոնշյալ երկրները։ ԱՊՀ և Բալթյան երկրների մասնակիցների լավագույն առաջին եռյակը, որը առավելագույն ձայներ կհավաքի, հնարավորություն կստանա ելույթ ունենալ Sputnik ռադիոյի եթերում և պատմել մրցույթում մասնակցելու մասին, ինչպես նաև կատարել սիրված երգերից մեկը։

«Ուզում եմ Հայաստանը ներկայացնել ըստ արժանվույն, իսկ վերադառնալուց հետո համերգ կազմակերպել, որպեսզի հավաքված գումարը փոխանցվի մանկատներ, քանի որ գիտեմ, որ շատ երեխաներ օգնության կարիք ունեն», — ասում է նախագծի մասնակից Սաբինա Մանվելյանը։

«Հուսով եմ, որ կհասնեմ մի բանի, և ամեն ինչ լավ կլինի», — ասում է Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցը` Անգելինա Պապիկյանը։

Պատանի մասնակիցների հաջողություններին և հաղթանակներին, պատրաստվածությանը և էստրադային վարպետությանը ծանոթանալուն հետևել հնարավոր է Sputnik-ի կայքի հատուկ բաժիններում և սոցցանցերում։ Սոցցանցերի օգտատարերը կկարողանան նաև աջակցել շոուի մասնակիցներին` Անգելինային և Սաբինային, նրանց հաջողություն և հաղթանակ մաղթելով։ Ամենալավ բարեմաղթանքները Sputnik-ը կփոխանցի մասնակիցներին` հայրենիք վերադառնալուն պես։

«Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին՝ հայտնել իրենց մասին։ Մրցույթի 92 մասնակիցները Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովային, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից են։

Сосо Павлиашвили и Роман Дружинников на проекте Ты супер! - Sputnik Արմենիա
Սոսո Պավլիաշվիլին չի կարողացել զսպել արցունքները «Ты супер!» շոուի ժամանակ

ՆՏՎ-ն Ռուսաստանի խոշորագույն ոչ պետական հեռուստաընկերություններից է, գործում է 1993թ-ի հոկտեմբերից և ընդգրկված է ռուսական հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերությունների եռյակում: ՆՏՎ-ն հեռարձակվում է ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտներում՝ ընդգրկելով բնակչության 99,2 տոկոսը: Ռուսալեզու հանդիսատեսի համար հեռարձակվում է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ մերձավոր արտասահմանի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում: ՆՏՎ-ն ունի երկու միջազգային տարբերակ՝ ՆՏՎ աշխարհ և ՆՏՎ Ամերիկա:

Հիմնադրման պահից ՆՏՎ-ն հաջողությամբ ստեղծում և զարգացնում է հեռուստատեսային կարևոր ժանրեր։ Ալիքի ծրագրերի շարքում ավանդաբար առաջատար դիրք են զբաղեցնում լրագրողական հետաքննությունները, հասարակական նշանակություն ունեցող թեմաների շուրջ բանավեճերը ։ Առաջին հերթին, նորություններն ու վերլուծությունները ՆՏՎ-ի հեռարձակման հիմքն են կազմում։ ՆՏՎ-ի պրոֆեսիոնալ կազմը ճանաչվել է Ռուսաստանում և ամբողջ աշխարհում։ Ամեն տարի թղթակիցները, մեկնաբաններն ու ՆՏՎ-ի հաղորդավարները կառավարական և լրագրողական բարձր պարգևների են արժանանում։ Ժամանցային նախագծերը` հայրենական արտադրության սերիալներն ու ֆիլմերը, սոցիալական և ժամանցային ծրագրերը, խաղարկային շոուները` բազմիցս արժանացել են հեղինակային մրցանակների։

Детское вокальное шоу Ты супер! - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան առցանց կցուցադրի ռուսական «Ты супер!» շոուն

Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց ԶԼՄ-ների ցանկում։

Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

Русская версия

Լրահոս
0