00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik Արմենիան շաբաթվա իրադարձությունները կամփոփի առցանց հեռուստատեսության ձևաչափով

Բաժանորդագրվել
Հայաստանին ու Արցախին վերաբերող կարևոր իրադարձություններ, հետաքրքիր մարդիկ ու տեսակետներ. Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանն իր հեղինակային հաղորդաշարի ընթացքում կամփոփի անցնող շաբաթը:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի, Sputnik. — Sputnik Արմենիայի խմբագրությունը սկսել է «Sputnik Արմենիա. Ալինա Օրդյանի հետ» ամենշաբաթյա առցանց նոր տեսահաղորդման թողարկումը։ 30-րոպեանոց լուրերի հիմքում ընկած են Հայաստանի քաղաքականության, տնտեսության, մշակույթի և սպորտի ոլորտներին վերաբերող առանցքային իրադարձությունները։ Յուրաքանչյուր կիրակի Երևանի ժամանակով 21։00-ին «Sputnik Արմենիա. Ալինա Օրդյանի հետ» հաղորդումը հասանելի է կայքում և սոցիալական ցանցերում։ Ծրագրի ռադիոտարբերակը կարող եք ունկնդրել երկուշաբթի առավոտյան Sputnik Արմենիա ռադիոկայանի առավոտյան եթերում (Երևանի ժամանակով` 08։00-10։00 fm106.0 հաճախականությամբ)։

«Մենք նորույթ ենք առաջարկում մեր ընթերցողներին։ Նոր ինտերակտիվ ձևաչափը հնարավորություն կտա մեր բոլոր մուլտիմեդիոն հնարավորությունները կիրառել մեկ ծրագրում», —նոր նախագծի մեկնարկը մեկնաբանել է Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը։

Sputnik-ի ամփոփիչ ծրագրի անդրանիկ թողարկման ընթացքում ներկայացվել են քաղաքական գործիչներ Խաչատուր Քոքոբելյանի և Արմեն Աշոտյանի մեկնաբանությունները` ՀՀ ազգային ժողովի գալիք ընտրությունների մասին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տեսակետները` ժամանակակից հայ կինեմատոգրաֆի իրողությունների մասին, ինչպես նաև ռուս անվանի երաժիշտ և պրոդյուսեր Ստաս Նամինի հետ հարցազրույցից մի հատված։ Ծրագրում ներառվել է ռեպորտաժ անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի նոր գրքի շնորհանդեսից, գեղանկարիչ, ազգային անիմացիայի վարպետ Ստեփան Անդրանիկյանի բացառիկ հարցազրույցը և այլն։

Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց ԶԼՄ-ների ցանկում։

Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

Լրահոս
0