21:06 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Գերմանիա

Sputnik. Կարծիք. Լեհաստանի և Մերձբալթյան երկրների հանդեպ «ռուսական սպառնալիքին» չեն հավատում

© Sputnik / Алексей Куденко
Մամուլի հաղորդագրություններ
Ստանալ կարճ հղումը
15 0 0

Գերմանիայում և Իտալիայում շատերը չեն հավատում Լեհաստանի և Մերձբալթյան երկրների հանդեպ «ռուսական սպառնալիքին»

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Լեհաստան և Բալթյան երկրներ ռուսական ներխուժման հավանականության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարություններին իտալացիները, գերմանացիներն ու ֆրանսիացիները չեն վստահում, այն դեպքում, երբ բրիտանացիներն ու ամերիկացիները այլ տեսակետ ունեն, ցույց է տվել Sputnik.Կարծիք հարցումը, որը Ifop ընկերությունն անցկացրել է Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար՝ Բրյուսելում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի նախաշեմին։

Իտալիայում և Գերմանիայում հարցվածների մեծ մասը (69% և 60% համապատասխանաբար) և ֆրանսիացիների գրեթե կեսը չեն հավատում, որ Ռուսաստանը Լեհաստանն ու Բալթյան երկրները զավթելու մտադրություն ունի։ Նման տեսակետ ունեն հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչները։
Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, հակառակը, կրթված մարդիկ չեն բացառում Ռուսաստանի ներխուժումը Արևելյան Եվրոպա։ Նման պնդմանը համաձայնել են բրիտանացիների 43%-ը և ամերիկացիների, հիմնականում դեմոկրատների՝ 55%-ը։

Հարցումն անցկացրել է IFop ընկերությունը Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում 2017 թվականի ապրիլի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ապրիլի 21-ից 27-ը` ԱՄՆ-ում։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 4005 մարդ։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/- 3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականության դեպքում:

2016 թվականի հունիսին ՆԱՏՕ-ն «ռուսական պոտենցիալ ագրեսիայից» պաշտպանվելու պատրվակով հայտարարել էր Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում և Լեհաստանում չորս գումարտակների տեղակայման մասին։ Մոսկվան, իր հերթին, բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք հարձակում չի գործելու դաշինքի որևէ երկրի վրա։ Ինչպես նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ՆԱՏՕ-ում այդ մասին լավ գիտեն, սակայն օգտվում են առիթից, որպեսզի ավելի շատ զորք տեղակայեն ռուսական սահմանին։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդի սոցիալական և քաղաքական թեմաների վերաբերյալ։

Sputnik-ը լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում պարբերաբար հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։ Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականին և Sputnik միջազգային նախագծի մի մասնիկն է կազմում։

Գլխավոր թեմաներ