00:21 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ընտրություններ

Եվրոպացիները կարծում են, որ մյուս երկրների ընտրությունների վրա ազդում է ԱՄՆ–ն, ոչ թե Ռուսաստանը

© Sputnik/ Кирилл Каллиников
Մամուլի հաղորդագրություններ
Ստանալ կարճ հղումը
17 0 0

Եվրոպացիների զգալի մասը կարծում է, որ մյուս երկրներում ընթացող ընտրությունների վրա ազդում է ԱՄՆ–ն, ոչ թե Ռուսաստանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Հարցումը Sputnik.Կարծիք նախագծի շրջանակներում անցկացրել է Ifop  ընկերությունը Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար։

Հարցվածների շրջանում նման կարծիք ունի Ֆրանսիայի բնակչության 43%–ը, նույնքան լեհ ևս նույն կարծիքին է։ Գերմանացիների 41%–ը և Մեծ Բրիտանիայի բնակչության մեկ երրորդը (33%) նույնպես համաձայն է այս մտքի հետ։ Այլ պետությունների ընտրություններին Ռուսաստանի միջամտության մտքի հետ եվրոպական այս երկրներում համաձայն է մեկ երրորդից պակաս մարդ` լեհերի 29%–ը, գերմանացիների` 28%–ը և ֆրանսիացիների 27%–ը։ Իսկ Մեծ Բրիտանիայում այդ կարծիքը կիսում է հարցվածների մեկ հինգերորդ մասից մի փոքր ավելին`21%։

Ընդ որում, Մեծ Բրիտանիայում շատ են այն մարդիկ, ովքեր կարծում են, որ մյուս երկրների ընտրությունների ընթացքին միջամտում է ԵՄ–ն. այսպես է մտածում բրիտանացիների 18%–ը, ընդ որում` Ֆրանսիայում նման կարծիք ունի հարցվածների 8%–ը, Գերմանիայում` 10%–ը, իսկ Լեհաստանում` 12%–ը։

Հետաքրքրական է, որ մյուս երկրներում ընթացող ընտրություններին ԱՄՆ–ի ազդեցության մասին հաճախ խոսում են երիտասարդները (35 տարեկանից ցածր) և բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ։ Ընդ որում, Գերմանիայում և Լեհաստանում այդպես է պատասխանել երիտասարդների կեսից ավելին (55 և 51% համապատասխանաբար)։ Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց շարքում նման կարծիքի է լեհերի 53%–ը, գերմանացիների 47%–ը, ֆրանսիացիների 46%–ը և բրիտանացիների 34%–ը։

Հարցում. Որ երկրներն են միջամտում այլոց ընտրություններին
© Sputnik/ Shushan Sargsyan
Հարցում. Որ երկրներն են միջամտում այլոց ընտրություններին

Հարցումն անցկացրել է IFop ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Լեհաստանում։ 18 տարեկանից բարձր 3 228 մարդ պատասխանել է հետևյալ հարցին` «Հաշվի առնելով քաղաքական և տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև հատուկ ծառայությունների հնարավորությունները` ո՞ր երկիրն է, ըստ Ձեզ, ազդում մյուս երկրներում ընթացող ընտրությունների վրա»։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/-3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականությամբ:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդի սոցիալական և քաղաքական թեմաների վերաբերյալ։

Գլխավոր թեմաներ