00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են ռուսաստանցիներն ու եվրոպացիները վերաբերվում Չինաստանի քաղաքականությանը

© AFP 2024 / PETER PARKSШанхай, Китай
Шанхай, Китай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հարցված քաղաքացիների մեծամասնությունը կողմ է Չինաստանի քաղաքականությանը և համարում են երկիրը Մոսկվայի դաշնակիցը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչները բացասաբար են գնահատում Չինաստանի գործողությունները միջազգային ասպարեզում, իսկ ռուսաստանցիների մեծամասնությունը, հակառակը, սատարում է Պեկինի քաղաքականությանը և նրան դաշնակից համարում։ Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի հիմնադրամի և IFop ֆրանսիական սոցիոլոգիական ընկերության հարցումների տվյալները, որոնք անցկացվել են Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար։

Պարզվել է, որ ֆրանսիացիների և ամերիկացիների կեսին ավելին (համապատասխանաբար 56% և 55%), ինչպես նաև գերմանացիների 41%-ը և բրիտանացիների 40%-ը ավելի շատ Չինաստանը համարում են իրենց երկրի մրցակից, քան գործընկեր։ Այդպիսի կարծիքի են առավելապես տղամարդիկ. օրինակ, ԱՄՆ-ում Չինաստանի նկատմամբ զգուշավոր վերաբերմունքի մասին արտահայտվել է տղամարդկանց 63%-ը, կանանց 52%-ը, նրանց մեծամասնությունը 35 տարեկանից բարձր է։

© Sputnik / Shushanik SargisyanՌուսաստանում Չինաստանի նկատմամբ վերաբերմունքն ավելի լավն է, քան Արևմուտքում
Ռուսաստանում Չինաստանի նկատմամբ վերաբերմունքն ավելի լավն է, քան Արևմուտքում - Sputnik Արմենիա
Ռուսաստանում Չինաստանի նկատմամբ վերաբերմունքն ավելի լավն է, քան Արևմուտքում

Ռուսաստանցիների կեսից ավելին, հակառակը, Չինաստանն ընդունում է որպես գործընկեր, ցույց է տվել ՀԿՀ անցկացրած հարցումը։ Այդ մասին հայտարարել են հարցված տղամարդկանց 54%-ը և կանանց 47%-ը։ Նշվում է, որ 18-30 տարեկան ռուսաստանցիներն ավելի բարձր են գնահատում Չինաստանի հետ համագործակցությունը, քան ավելի ավագ տարիքի մարդիկ։ Չինամետ դիրքորոշում, որպես կանոն, զբաղեցնում են եկամուտների ավելի բարձր մակարդակ ունեցող հարցվածները։

Ֆրանսիացների, ամերիկացիների, գերմանացիների և բրիտանացիների մեծամասնությունը նույնպես համակարծիք չէ ռուսաստանցիների հետ նաև Չինաստանի արտաքին քաղաքականության հարցում։ Այսպես, արևմտյան հարցվածների ավելի քան 40%-ը բացասական է գնահատել Չինաստանի գործողությունները միջազգային ասպարեզում, իսկ ռուսաստանցիների շարքում այդ թիվը կազմել է 11%։ Հարցվածների մեծամասնությունը բարձր է գնահատել Պեկինի քաղաքականությունը. դրան աջակցել է ռուսաստանցիների 59% —ը ֆրանսիացիների 28%-ի, գերմանացիների 33%-ի, բրիտանացիների 26%-ի և ամերիկացիների 24%-ի դիմաց։

Արևմուտքում Չինաստանի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին հայտարարում են առավելապես տղամարդիկ, իսկ Ռուսաստանում պատկերը հակառակն է. Պեկինի ընտրած ընթացքի աջակցության մասին պատմել է հարցված տղամարդկանց 71% —ը և կանանց 51%-ը։ Բացի այդ, հարցման տվյալներով, ԱՄՆ-ում Չինաստանի գործողությունները քննադատել է 65 տարեկանից բարձր հարցվածների 69%-ը, 35 տարեկանից բարձր` 54%-ը, երիտասարդության 30%-ը։

Հարցումը Sputnik News-ի համար անցկացրել է Ifop ընկերությունը։ 2018 թվականի օգոստոսի 9-20-ը Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում անցկացված հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 4 033 մարդ։ Ռուսաստանում հարցումն անցկացրել է Հասարակական կարծիքի հիմնադրամը 2018թ-ի օգոստոսի 18-19-ը (ընդհանուր առմամբ 18 տարեկանից բարձր 1500 հարցվածներ)։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/-3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականությամբ:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Նրանք Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդի սոցիալական և քաղաքական թեմաների վերաբերյալ։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

Լրահոս
0