20:45 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
SputnikPro թրենինգ

SputnikPro. հերթական կրթական մոդուլը Երևանում

© Sputnik / Aram Nersesyan
Մամուլի հաղորդագրություններ
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Ռուսաստանի առաջատար մեդիամենեջերները վարպետության դասեր կանցկացնեն Sputnik Արմենիայի հարթակում։

Հոկտեմբերի 18-ին Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն Երևանում կգործարկի SputnikPro կրթական ծրագրի նոր մոդուլը։ Այն օգտակար կլինի ԶԼՄ-ների ղեկավարներին, ինչպես նաև մամուլի կենտրոնների աշխատակիցներին և պրոդյուսերներին։ Կրթական մոդուլը կազմված է երկու մասից.

Հոկտեմբերի 18-ին, ժամը 10։30-ին տեղի կունենա «Մուլդիմեդիոն տեղեկատվական գործակալության գործունեությունը. աշխատանքի կազմակերպում և ֆինանսավորում» կլոր սեղան` հայկական ԶԼՄ-ների և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի տնտեսական և ֆինանսական հարցերով տնօրինության ղեկավար Կիրիլ Կիսելյովի մասնակցությամբ։

Հոկտեմբերի 18-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա «Ժամանակակից մամուլի կենտրոն. մամուլի հետ շփման լեզուն» վարպետության դասը Հայաստանում գործող մամուլի կենտրոնների ղեկավարների և պրոդյուսերների համար։ Վարպետության դասը կվարի Օլգա Կոլևան` «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավարը։

Կիրիլ Կիսելյովն ավարտել է Մոսկվայի Վ. Ի Լենինի անվան պետական մանկավարժական համալսարանը, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի ֆինանսական մենեջմենթի ֆակուլտետը։ Սովորել է ԱՄՆ-ի Colgate University-ում։ Պատմական գիտությունների դոկտոր է, գրքերի, հոդվածների, դասագրքերի հեղինակ։

1998թ-ից ի վեր որպես ֆինանսական տնօրեն աշխատել է տարբեր կոմերցիոն կառույցներում։ Ներկա պահին զբաղվում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի ամբողջ ֆինանսական գործունեության կազմակերպմամբ` բյուջետավորմամբ, ֆինանսական հսկողությամբ և հաշվետվությամբ, համակարգում է տարբեր նախագծեր` ընկերությունում ֆինանսական և կառավարչական հաշվառման ավտոմատացման համար։ Պարգևատրվել է պետական պարգևներով։ Կիսելյովի անունը 2017թ-ին ընդգրկվել է մեդիաբիզնեսում ֆինանսական հարցերով ռուս տնօրենների լավագույն 100-յակի առաջին եռյակում։

Օլգա Կոլևան «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավարն է։ Մամուլի կենտրոնը 2017թ-ին ճանաչվել է լավագույն հարթակը ավելի քան 300-հոգանոց գործարար իրադարձությունների համար Live.Venues մրցանակի վարկածով։

Կոլևան event-մենեջմենթի ոլորտի առաջատար մասնագետ է։ Նա իրագործել է տարբեր ձևաչափերի բազմաթիվ մուլտիմեդիոն նախագծեր. խոշոր համաժողովներ և ֆորումներ, մամուլի ասուլիսներ և ճեպազրույցներ, մամուլի ցուցադրություններ, համերգներ, համերգներ, սեմինարներ և վարպետության դասեր` առաջատար ռուս և օտարերկրացի պետական ու հասարակական գործիչների, տնտեսագետների, մշակույթի և արվեստի գործիչների մասնակցությամբ։ Մի քանի անգամ առաջին հորիզոնականներն է զբաղեցրել թոփ-1000 ռուսական մենեջերները վարկանիշներում։ Ունի բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր ռուս նախարարներից և գերատեսչություններից միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար։

Պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։ Ունի զրոյից մամուլի կենտրոններ ստեղծելու յուրահատուկ փորձ, որոնք թույլ են տալիս ապահովել խոշորագույն ռուսական և արտասահմանյան միջոցառումների տեղեկատվական ուղեկցությունը։ Կոլևան հաջողությամբ կազմակերպել է քաղաքային մամուլի կենտրոնների աշխատանքը 2018թ-ի աշխարհի առաջնության 11 քաղաքներում, քաղաքային մամուլի կենտրոնների գործունեությունն արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարձր գնահատականին։

SputnikPro-ի ընթացքում շնորհանդեսներ և վարպետության դասեր են անցկացնում ռուսական լավագույն մեդիամենեջերներն ու առաջատար մասնագետները, որոնք ԶԼՄ-ներում աշխատելու վիթխարի փորձ ունեն։ Ծրագիրը լրագրողներին է ներկայացրել ժամանակակից մուլտիմեդիոն լրատվական գործակալության չափանիշները և աշխատանքի տեխնոլոգիաները։ Վարպետության դասընթացների առաջին շարքն անցկացվել է Մինսկում, երկրորդը` Թբիլիսիում, հաջորդը` Երևանում։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին և Sputnik միջազգային նախագծի մի մասն է կազմում։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

SputnikPro կրթական ծրագրին մասնակցելն անվճար է։

Մասնակցության համար կարելի է հայտեր ուղարկել anons@armeniasputnik.am հասցեին։

Մանրամասների համար զանգահարել +374 96 305 999 հեռախոսահամարով։

Գլխավոր թեմաներ