10:00 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ամստերդամ

Արևմուտքում ոչ բոլորն են օբյեկտիվ համարում ՌԴ–ի նկատմամբ ԶԼՄ–ների վերաբերմունքը. հարցում

© Sputnik / Laura Sarkisian
Մամուլի հաղորդագրություններ
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Հետազոտության համաձայն` ֆրանսիացիների 53 տոկոսը, գերմանացիների 50 տոկոսը, բրիտանացիների 47 տոկոսը և ամերիկացիների 43 տոկոսը կարծում են, որ իրենց երկրների ԶԼՄ–ները ստեղծում են Ռուսաստանի ոչ օբյեկտիվ պատկերը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Արևմուտքի առաջատար երկրների բնակիչների մոտավորապես կեսից ավելին չի հավատում Ռուսաստանի նկատմամբ իրենց ԶԼՄ-ների օբյեկտիվությանը։ Այդ մասին վկայում են Sputnik.Կարծիք հասարակական կարծիքի հարցման տվյալները։

Հարցախույզի համաձայն, որն իրականացվել է Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի պատվերով 2018թ-ի օգոստոսի 9-20-ը, ֆրանսիացիների 53 տոկոսը, գերմանացիների 50 տոկոսը, բրիտանացիների 47 տոկոսը և ամերիկացիների 43 տոկոսը կարծում են, որ իրենց երկրների ԶԼՄ-ները ստեղծում են Ռուսաստանի ոչ օբյեկտիվ պատկերը։ «Ռուսական հարցում» իրենց լրատվամիջոցներին վստահում է Ֆրանսիայի բնակիչների 25 տոկոսը, Մեծ Բրիտանիայի բնակիչների 33 տոկոսը, ԳԴՀ-ի և ԱՄՆ-ի բնակիչների 39-ական տոկոսը։

Հետաքրքիր է, որ երիտասարդ գերմանացիները և ֆրանսիացիներն ավագ սերնդի ներկայացուցիչներից ավելի հաճախ են ոչ հավաստի համարում ԶԼՄ-ների տեղեկությունները Ռուսաստանի մասին. Ֆրանսիայում այդպես են կարծում 35 տարեկանից ցածր հարցվածների 28 տոկոսը` 35 տարեկանից բարձր հարցվածների 51 տոկոսի դիմաց, Գերմանիայում, համապատասխանաբար, 54 տոկոսը` 48 տոկոսի դիմաց։ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, հակառակը, ավագ սերունդը երիտասարդ սերնդից ավելի հաճախ է խոսում Ռուսաստանի մասին ԶԼՄ-ների տվյալների ոչ օբյեկտիվության մասին. 35 տարեկանից բարձր ամերիկացիների 46 տոկոսն այդ տարիքից ցածր հարցվածների 34 տոկոսի դիմաց, ավագ սերնդի բրիտանացիների 51 տոկոսը երիտասարդների 38 տոկոսի դիմաց։

Sputnik.Կարծիք։ ԶԼՄ–ների վերաբերմունքը Ռուսաստանի մասին
© Sputnik /
Sputnik.Կարծիք։ ԶԼՄ–ների վերաբերմունքը Ռուսաստանի մասին

Հարցումն անցկացրել է օգոստոսի 9-20-ը IFop ֆրանսիական ընկերությունը։ Հարցախույզին մասնակցել են 18 տարեկանից բարձր 4033 մարդ։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/-3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականությամբ:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդի սոցիալական և քաղաքական թեմաների վերաբերյալ։

Գլխավոր թեմաներ