15:07 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Վարպետության դասընթաց

Հրավիրում ենք Sputnik. փորձառու մասնագետները կխոսեն առցանց ԶԼՄ–ի աշխատանքի նրբության մասին

© Sputnik / Asatur Yesayants.
Մամուլի հաղորդագրություններ
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Վարպետության դասընթացները թույլ կտան լրագրողներին իմանալ ժամանակակից օնլայն ԶԼՄ–ների արդյունավետ ռազմավարության, մուլտիմեդիոն կոնտենտի հետ աշխատանքի նրբությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Վաղը` մարտի 27–ին, Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոկայանը հրավիրում է ԶԼՄ ղեկավարներին, ինտերնետային կայքերի խմբագիրներին և լրագրողներին մասնակցել Ռուսաստանի առաջատար մեդիամենեջերների հետ հանդիպմանը։

Միջոցառումը կկայանա վարպետության դասընթացների ձևաչափով մարտի 27–ին, ժամը 10։30–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում SputnikPro կրթական ծրագրի շրջանակում։

Ծրագրում ներառվել են հետևյալ վարպետության դասընթացները.

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի խորհրդական Սվետլանա Բաբաևա` «Ֆեյքեր և ֆակտչեքինգ. ինչպես կուլ չտալ խայծը»

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի համացանցում և նոր մեդիաների ոլորտում նախագծերի ղեկավար Միխայիլ Կոնրադը` «Վիդեո, աուդիո, ինֆոգրաֆիկա. խաղում ենք օնլայնի կանոններով»։

Ծրագիրը մասնակիցներին կներկայացնի կեղծ նորությունների դեմ պայքարի մեթոդներ, կպատմի օնլայն ԶԼՄ–ների ժամանակակից արդյունավետ ռազմավարության, հետաքրքիր մուլտիմեդիոն լուծումներ օգտագործելու անհրաժեշտության մասին, որոնք հսկայական դեր են խաղում ընթերցողների լսարան ներգրավելու գործում։

Սվետլանա Բաբաևա` «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի խորհրդականների խմբի խորհրդական։ Մինչ այդ եղել է Gazeta.ru կայքի գլխավոր խմբագիրը, «Մոսկովսկիե Նովոստիի» գլխավոր խմբագրի տեղակալը։ Գլխավորել է Մեծ Բրիտանիայում, այնուհետև ԱՄՆ–ում (Վաշինգտոն) ՌԻԱ Նովոստիի բյուրոն։ Աշխատել է «Իզվեստիա» թերթում, «Պրոֆիլ» ամսագրում։

Հիմնական լիազորություններն են` մեդիամենեջմենթ, ԶԼՄ–ների և դրանց կոնտենտային ստորաբաժանումների զարգացում։

Հետաքրքրությունների ոլորտները` ռուսական ներքին և արտաքին քաղաքականություն, միջազգային հարաբերություններ, տնտեսություն, օնլայն ինդուստրիայի միտումներ։

Միխայիլ Կոնրադ` օնլայն և նոր մեդիայի ոլորտում նախագծերի ղեկավար։

Իր կարիերան սկսել է 2008թ–ին RT հեռուստաալիքում, որտեղ անցել է թարգմանչից մինչև նոր մեդիայի ուղղությունների ղեկավարի ճանապարհը։ Նրա թիմի աշխատանքի շնորհիվ 2013թ–ին RT–ն դարձել է առաջին լրատվական հեռուստաալիքը, որը YouTube–ում հավաքել է միլիարդ դիտումներ և միլիոնավոր բաժանորդներ։

2013թ–ին Միխայիլը միացել է Euronews հեռուստաալիքի թիմին, որտեղ ղեկավարել է YouTube լրատվական և կրթական ցանցերի ալիքները 12 լեզուներով։

2013թ–ի դեկտեմբերին Euronews–ն առաջին տեղն է զբաղեցրել լրատվական գործընկերների շարքում` YouTube–ի լսարանն ընդգրկելու մասով։

2014թ–ից աշխատում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում, որտեղ պատասխանատու է Sputnik ապրանքանիշների կայքերի, սոցիալական ցանցերի և այլ օնլայն պրոդուկտների գործարկման և զարգացման համար։

Մի շարք նախագծերի համակարգող է` մուլտիմեդիոն կոնտենտ, տեսանյութեր, լուսանկարներ, ինֆոգրաֆիկա ստեղծելու և տարածելու գծով։

2014թ–ից որպես դասախոս վարպետության դասընթացներ է վարում պրոֆեսիոնալների և լրագրող ուսանողների համար։

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար։ Այն ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը։ SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում։

Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Գլխավոր թեմաներ