06:54 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Սամվել Մարտիրոսյան
© Sputnik / Асатур Есаямц

Մարտիրոսյան. Երբեք այսքան ատելություն չեմ տեսել համացանցում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
93 0 0

Նախորդ երեք շաբաթը բարդ էր ներքաղաքական կյանքի համար, և դա իր ուղիղ արտացոլումը գտավ նաև համացանցում։ Սակայն պետք է նշել, որ համացանցից օգտվողների «վարքում» անսպասելի դրսևորումներ գրանցվեցին։ Տեղեկատվական հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացնում է իր դիտարկումների արդյունքը։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով` երբեք այս քանակի և որակի ատելություն ու բևեռացում չի եղել համացանցի հայկական տիրույթում։

«Մարդիկ բաժանվեցին ճամբարների, որոնք իրար հետ կապերը խզեցին։ Մեծ թվով մարդիկ միմյանց ջնջեցին ընկերների ցուցակից, դադարեցին ընդհանրապես շփվել»,- ասում է փորձագետը։

Ըստ նրա` ուշագրավ է նաև այն փաստը, որ ցանցային մամուլը նույնպես բաժանվեց մի քանի ճամբարի։

«Մի մասը նրանք էին, որոնք փորձում էին անաչառ տեղեկատվություն տարածել, ու շատերը տուժեցին հենց այդ պատճառով։ Մյուսները փաստացի վերածվեցին քարոզչական աղբյուրների ու դա արեցին շատ բացահայտ, ինչը, իմ կարծիքով, շատ բացասական երևույթ է, որովհետև լրատվամիջոցը պետք է պահպանի անաչառությունը»,- նշում է Մարտիրոսյանը։

 

Գլխավոր թեմաներ