01:16 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Արթուր Դավթյան

Արթուր Դավթյանը խոստանում է ուղիղ նայել պատգամավորների աչքերին

© Parliament
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
25 0 0

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն ԱԺ պատգամավորներին խոստացավ ընտրվելու դեպքում օրենսդիր մարմնի հետ առավել առարկայական աշխատել և նրանց հետ հանդիպել ոչ միայն հաշվետվությունների ներկայացման ժամանակ:

«Կարծում եմ նման աշխատանքը մեզ հնարավորություն կտա ավելի ուղիղ, ավելի փաստարկված, ավելի առարկայական միմյանց աչքերի մեջ նայել»,- ասաց դատախազի թեկնածուն:

Անդրադառնալով ԱԺ-ի ամբիոնից կոնկրետ քրեական գործերի քննարկմանը` Արթուր Դավթյանը հայտարարեց, որ միշտ պատրաստ է լինելու ցանկացած գործի վերաբերյալ կայացրած որոշումների շուրջ ներկայացնել իր մասնագիտական մեկնաբանությունները և պատասխան տալ իր ցանկացած մասնագիտական գործողության համար:

 

Գլխավոր թեմաներ