01:17 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Sputnik-Արմենիա

Չինական ընկերությունները վաղուց էին աչք դրել Հայաստանի վրա

© Sputnik/ Самвел Сепетчян
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Հայաստանը բանակցում է չինական ընկերությունների հետ պղնձաձուլական գործարանում ներդրումներ կատարելու հարցի շուրջ։ Այդ ընկերությունների թվում են «MCC Overseas»–ը, «China National Building Materials Group Corporation»–ը և ուրիշները։

Նրանց հետ հայկական կողմը կպայմանավորվի մի շարք խոշոր արդյունաբերական նախագծերի հարցում՝ պղնձի ձուլում, ցեմենտի, ապակու և պեռլիտի արտադրություն։

«Արմինֆո» տնտեսական վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ավանեսովն անդրադառնում է այս թեմային։

«Արդեն 11 տարի է` խոսվում է Հայաստանում նոր պղնձային ձեռնարկություն կառուցելու մասին։ Դեռևս 2005 թվականին ստեղծվել է համապատասխան գրասենյակ, որն ուսումնասիրել է վիճակը և ի լուր աշխարհի հայտնել, որ այդ ձեռնարկության համար անհրաժեշտ է 300 միլիոն եվրո, սակայն այսօր այդ գինը բարձրացել է ևս 100 միլիոն եվրոյով և դարձել 400 միլիոն»,- ասում է Ավանեսով` նշելով, որ զգուշավոր է այդ ձեռնարկության հարցում։

Նրա խոսքով` որպեսզի այդ ձեռնարկությունը տնտեսական առումով արդյունավետ լինի, անհրաժեշտ է, որ ձեռնարկությունն արտադրի 250 հազար տոննա հումք` այսօրվա 130 հազարի փոխարեն։

 

 

Գլխավոր թեմաներ