02:53 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Վաղարշակ Հարությունյան

Վաղարշակ Հարությունյան. ՀԱՊԿ–ին միանալը Հայաստանի ճիշտ ընտրությունն էր

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ՆԱՏՕ–ի և ՀԱՊԿ–ի միջև Հայաստանի ընտրության մասին խոսեց Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում` Դիանա Հարությունյանին տված հարցազրույցում։

Հարությունյանը նշեց, որ Հայաստանը, 1992թ. ընտրելով ՀԱՊԿ-ն, ճիշտ ընտրություն կատարեց։ Դրանից հետո կնքվել են մի շարք պայմանագրեր, «արդյունքում մենք ունենք մարտունակ բանակ, տարածաշրջանում լավագույն հակաօդային պաշտպանություն, ունենք «Իսկանդեր», «Սմերչ» և այլ համակարգեր, որոնք լիարժեք ապահովում են մեր անվտանգությունը»։

Իսկ ամենակարևորը, նրա խոսքով, այն է, որ արդեն 20 տարուց ավելի չկա լայնածավալ պատերազմ։

Գլխավոր թեմաներ