13:38 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Վրեժ Քասունի

«ՌենԱիմանիան» կայացած փառատոն է

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
24 0 0

«ՌեԱնիմանիա» փառատոնն իր ստեղծման օրվանից հյուրընկալել է մոտ 150 անիմատորի, պրոդյուսերի, ոլորտի զարգացման մասնագետների։ Ամեն տարի ավելանում է հայտերի թիվը։ Փառատոնն իր ստեղծման օրվանից ի վեր ունեցել է ավելի քան 25 000 հանդիսատես։

«ՌեԱնիմանիա» փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ փառատոնը կարող է համագործակցության հարթակ ստեղծել արդեն հայտնի և փորձառու միջազգային մասնագետների և տեղի տաղանդավոր երիտասարդների համար, ինչը նոր բիզնես հնարավորություններ կարող է բերել տեղական շուկա։

Փառատոնը հրաշալի արդյունքներ ունի, սակայն այդ արդյունքները պահելու և զարգացնելու համար հարկավոր են նվիրատվություններ։

«ՌեԱնիմանիան» դրամահավաք է սկսում Indiegogo համաֆինանսավորման հարթակում: Հանրային դրամահավաքը կազմակերպվել է փառատոնը անկախ պահելու և հայ տաղանդավոր մասնագետների համար նոր կրթական և բիզնես հնարավորությունների ստեղծումը շարունակելու նպատակով։

Հայտնի մարդկանցից շատերն արդեն միացել են այս դրամահավաքին։

Գլխավոր թեմաներ