10:13 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
9020

Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ գերտերությունների միջև առկա լարվածությունը կարող է ռազմական բախման հանգեցնել Սիրիայում։

Ռուբեն Սաֆրաստյան. Ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ Սիրիայի համատեքստում

Այն, ինչ կատարվել է և շարունակվում է կատարվել ռուս-ամերիկյան հարաբերություններում (մասնավորապես` Սիրիայի շուրջ), չափազանց վտանգավոր է։

Նրա խոսքով` աշխարհը վերջին տասնամյակում իրավիճակի նման լարվածության չէր բախվել։ Սիրիայում շարունակում է աճել վտանգի աստիճանը, և դա կարող է ամերիկյան ու ռուսական զորքերի պատահական բախումների հանգեցնել։

Լավ է, որ դեռ պահպանվում է ռազմական տեղեկություններ փոխանակելու հնարավորությունը, սակայն չի բացառվում, որ այդ ալիքն էլ փակվի։

«Այդ դեպքում բախումն անխուսափելի կլինի»,- ասաց Սաֆրաստյանը։

Ըստ նրա` այդ ամենը կանխելու հնարավորություն դեռ կա, սակայն պատահականությունը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։

 

Գլխավոր թեմաներ