11:13 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հոգեբան Աիդա Առաքելյան

Հոգեբան. կանայք պետք է չլռեն բռնության ենթարկվելիս

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Հոգեբան Աիդա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրուցել է բռնության ենթարկվող ու այդ մասին չբարձրաձայնող կանանց մասին, նշելով, որ վերջին տարիներին պատկերը փոխվել է։

Հասարակական կարծրացած կարծիքին ընդառաջ գնալով, բռնության ենթարկվող շատ կանայք համակերպվում են իրավիճակի հետ` տարիներ շարունակ ապրելով զոհի կարգավիճակում։

Բացի հասրակական կարծիքի ճնշումը, մեծ դեր ունի նաև ծնողների հորդորը` համակերպվել բաժին հասած բռնակալ ամուսնու արարքների հետ։

Վերջին տարիներին, սակայն, պատկերը փոխվել է. կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններին դիմող կանանց թիվը զգալի աճել է։ Հոգեբան Աիդա Առաքելյանի կարծիքով, դա մեծ մասամբ իրազեկման արդյունք է։

Գլխավոր թեմաներ