17:54 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Լարիսա Ալավերդյան

Հայաստանի հետ չլուծված խնդիրներ կան

© Sputnik/ Асатур Есаянц
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Նախորդ շաբաթ Հայաստանում միանգամից մի քանի միջոցառում անցկացվեց, որին մասնակցեց նաև Ռուսաստանը` նախագահի ու արտգործնախարարի մակարդակով։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ այդ միջոցառումներն այս կամ այն կերպ կապված էին Ռուսաստանի հետ, ինչը շատ հատկանշական է։

«Նախորդ ժամանակահատվածում Ռուսաստանը համարում էր, որ Հայաստանի հետ ունեցած բոլոր հարցերը լուծված են, այնինչ փորձագետների վերլուծությունները ցույց տվեցին, որ Հայաստանում կան վտանգներ, կան կարծիքներ` Ռուսաստանի դիրքորոշումների հետ կապված, որոնցից մեկն էլ Ադրբեջանին զենք վաճառելն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը` նշելով, որ Երևանում մի շարք միջոցառումների անցկացումը վերին աստիճանի հատկանշական է, և այդ փաստը շատ ավելի խոսուն է, քան ընդունված և չընդունված մի շարք որոշումներն ու փաստաթղերը։

Գլխավոր թեմաներ