03:01 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Գագիկ Հարությունյան

Տեղեկատվական պատերազմների գլխավոր խնդիրը լսարանի բթացումն է

© Sputnik / Samvel Sepetchyan
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
13 0 0

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպես է Հայաստանը դիմակայում տեղեկատվական գրոհներին։

«Պետք է հասկանալ, որ նոր սերնդի տեղեկատվական պատերազմների գլխավոր խնդիրը «լսարանի բթացումն» է։ Չէ՞ որ մտավոր և հոգևոր պաշարները կորցրած հասարակությունը, որպես կանոն, չի կարող պաշտպանվել տեղեկատվական գրոհներից»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` վերջին շրջանում Հայաստանում զգալիորեն նվազել է գիտատեխնոլոգիական մակարդակը, իսկ ակտիվ պաշտպանվել կարող են միայն զարգացած, շրջապատն ադեկվատ ընկալող մարդիկ։ Շատ կարևոր է ունենալ տեխնոլոգիական հիմք` ցանցահենների ազդեցությունից և գաղտնալսումներից պաշտպանվելու համար։

 

Գլխավոր թեմաներ