12:58 18 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Օվսաննա Հովսեփյան

Թափառական շների հետ դաժան են վարվում

© Sputnik / Diana Atoyan
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
38601

«Դինգո-թիմ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել են թափառական շների խնդրին, որոնց դեմ պայքարը դաժան բնույթ է կրում։

Ոչ վաղ անցյալում երևանցիների գիշերները դարձան մղձավանջային թափառական շների սպանդի պատճառով. վիրավոր շների ոռնոցներն անտանելի էին։

Այսօր արդեն պայքարի այդ դաժան ձևը փոխարինվել է քաղաքակիրթ տարբերակով՝ ստերջացմամբ։

«Դինգո-թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը, որը զբաղվում է թափառող շներին կացարան տրամադրելով, «Յունիգրաֆ» կազմակերպության գործունեությունը համարում է դաժան։

Նույն կազմակերպության անասնաբույժ Արսեն Սումբուլյանն էլ վկայում է, որ «Յունիգրաֆ» ընկերությունը իրականում ստերջացումներ չի իրականացնում և գործում է՝ խախտելով գրված և չգրված օրենքները։

«Դինգո-թիմ» ՀԿ ներկայացուցիչների հետ զրույցն ամբողջությամբ կարող եք լսել Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդաշարում։

Գլխավոր թեմաներ