00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հայրապետյան. Մենք բենզակայաններում ստուգումներ անցկացնելու իրավունք չունենք

© Sputnik / Asatur Yesayants Радио Sputnik Армения
Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 12-ին Հերացի փողոցում գտնվող բենզակայանի պայթյունից հետո ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը կարգադրել է բենզալցակայաններում խախտումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես արձանագրություն կազմել տվյալ կայանի աշխատանքների դադարեցման վերաբերյալ։
Սերգեյ Հայրապետյան

ՀՀ ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը բենզալցակայաններում ստուգումներ անցկացնելու թեմայի շուրջ խոսել է Sputnik Արմենիայի եթերում։

Արմեն Երիցյանի հանձնարարությամբ կազմվել են աշխատանքային խմբեր, որոնք ուսումնասիրություններ են իրականացնելու բենզալցակայաններում և գազալցակայաններում` ստուգելու համար առկա հակահրդեհային վիճակը։ Ստուգման արդյունքում կազմվելու են արձանագրություններ, կայացվելու են որոշումներ` վարչական տուգանքի ենթարկելու վերաբերյալ, իսկ առավել հրդեհավտանգ վիճակում գտնվող օբյեկտների նկատմամբ կկիրառվեն նաև խիստ միջոցներ` ընդհուպ մինչև աշխատանքի մասնակի կամ լիովին դադարեցում։

«Շուտով երկու տարի կլինի` ՀՀ վարչապետի որոշմամբ մեզ արգելված է ստուգումներ իրականացնել օբյեկտներում։ Մենք կարող ենք ստուգումներ իրականացնել միայն գազալցակայաններում, իսկ մյուս օբյեկտներում կարող ենք ստուգումներ իրականացնել միայն վարչապետի որոշմամբ»,- ասաց ՀՀ ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։

Նրա խոսքով` օբյեկտների ստուգումներն իրականացնում է հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

«Թե ինչ կլինի հունվարից հետո, դեռևս պարզ չէ։ Մինչև հունվարի 1-ը մենք ստուգումներ անցկացնելու իրավունք չունենք»,- ասաց նա։

Նշենք, որ նոյեմբերի 12-ին Երևանի Հերացի փողոցում, «Բեգլարյան» բժշկական կենտրոնի մոտակայքում գտնվող «CPS» բենզալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Այրվել էր բենզալցակայանում կայանված «ԶԻԼ» մակնիշի 377LL64 (վարորդ Հ. Թ., ծնվ.1960թ.) պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայանի 2 հաշվիչ՝ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ (տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ, հագուստ): Մեքենայի վարորդը և բենզալցակայանի աշխատակիցը տեղափոխվել էին հիվանդանոց։

Լրահոս
0