16:01 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Արմեն Ամիրյան

Արմեն Ամիրյանը կուսակցական դառնալու որոշում չի կայացրել

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
16 0 0

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն առայժմ որոշում չի կայացրել ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ: Այս մասին նախարարը հայտնեց լրագրողներին՝ խնդրելով իրեն մինչև ապրիլ ժամանակ տալ՝ մտածելու:

Ի պատասխան լրագրողների հարցի, թե իշխող կուսակցությունից իրեն ստիպե՞լ են անդամակցել ՀՀԿ-ին, Ամիրյանը պատասխանեց. «Ոչ թե առաջարկում ու ճնշում են, այլ մարդը կուսակցական է դառնում սեփական կամքով»:

Նա հիշեցրեց, որ ՀՀ նոր Սահմանադրությամբ` խորհրդարանական կառավարման անցնելուց հետո ապրիլյան ընտրությունների ժամանակ հաղթած քաղաքական ուժի անդամները միայն կարող են ստանձնել երկրի կառավարումը։

Գլխավոր թեմաներ