22:00 23 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Սամվել Կարապետյան

Կարապետյան. ջուրը դարձել է խաչքարերի պահապանը

© Armtimes
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
3210

Վանա լճի հատակում խաչքարեր են հայտնաբերվել։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է, թե ինչպես կարող էին խաչքարերը հայտնվել ջրում։

Փորձագետը նշում է, որ վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում Վանա լճի մակարդակն անընդհատ բարձրանում է, և լճափնյա գյուղերն իրենց գերեզմանոցներով ջրասույզ են լինում։

«Քանի որ լիճը բարձրացել է, լճափնյա հնավայրերն էլ անցել են ջրի տակ։ Ուրիշ բացատրություն չունեմ»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` շատ գերեզմանոցներ կան, որ ջրի տակ են մնացել, և դա բոլորվին էլ վատ չէ,

«Վատ չէ, որովհետև, գանձախույզները տակնուվրա են անում ցամաքում գտնվող բոլոր հուշարձանները, նույնը չեն կարողանում անել ջրում։ Ջուրը կարծես պահապան լինի։ Ջրի մակարդակի բարձրացումը եկել է փրկելու բազմաթիվ հնավայրերը»,- ասաց Կարապետյանը։

Գլխավոր թեմաներ