10:13 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Գագիկ Մինասյան

Մինասյան. ՀՀԿ –ի ծրագիրն ու կանոնադրությունը փոփոխությունների կենթարկվեն

Photolure
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը փոփոխությունների կենթարկվեն։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։

«Քննարկումները այդ խնդիրների հետ էին կապված: Հավանաբար, մենք այդ փաստաթղթերի վերաբերյալ վերջնական տարբերակի կգանք մեր՝ ուրբաթ օրը կայանալիք նիստի ընթացքում, ինչը կներկայացնենք համագումարին: Նիստի ընթացքում քննարկել ենք նաև համագումարի հետ կապված կազմակերպչական որոշ հարցեր»,- նշեց Մինասյանը:

Գլխավոր թեմաներ