10:41 23 հուլիսի 2017
Ուղիղ եթեր
Արմեն Պետրոսյան

Հայոց ցեղասպանության հարցը` Եգիպտոսի խորհրդարանի օրակարգում

© FB Profile
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
17 0 0

Եգիպտական խորհրդարանի ավելի քան 300 պատգամավորներ աջակցություն են հայտնել 1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևի նախագծին:

Եգիպտոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելը պայմանավորված է Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների սրմամբ: Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Հարաբերությունները սրվեցին հատկապես 2013 թվականի հուլիսից հետո, երբ Եգիպտոսում հեղաշրջում եղավ թուրքական գործող վարչակարգի և նոր իշխանությունների միջև։ Մինչև այժմ թուրքական իշխանություններն օրինական իշխանության վերականգնում են պահանջում։ Ասել է, թե ամբողջությամբ չեն ճանաչում գործող իշխանությանը»,- ասաց արաբագետը։

Նրա խոսքով` այդ համատեքստում եգիպտական խորհրդարանում փորձ է արվում Թուրքիայի դեմ որոշակի հակաքայլեր օգտագործել, և այդ տրամաբանության մեջ էլ դիտարկվում են Հայոց ցեղասպանության հիմնախնդրի քննարկումները։

«Հետագա ընթացքի մասին, բնականաբար, չեմ կարող որևէ բան ասել։ Գուցե այդ քննարկումներն ավելի մեծ արձագանք ստանան, սակայն չեմ կարող պնդել, որ Եգիպտոսում կընդունվի Հայոց ցեղասպանության փաստը»,- ասաց նա։

 

Գլխավոր թեմաներ

  • Վարդավառ

    «Վարդավառ» բառի կազմության մեջ վարդը քիչ է, ջուրն` ավելի շատ։ Համենայնդեպս, այդպես է հայերի ամենասիրելի ու նշանակալի ամառային այս տոնի ժամանակակից կատարման մեջ։

    61
  • Նյու-Յորք

    «Դու ի՞նչ ես արել Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում կայացած բարեգործական համերգի ընթացքում մոտ 4,000 դոլար է հավաքվել Արցախի երաժշտական դպրոցների համար:

    4
  • Քարահունջ

    Sputnik Արմենիան «Կորուսյալ գիտելիքներ» խորագրով հոդվածաշար է պատրաստել, որի շրջանակում ներկայացնելու է առեղծվածային երևույթների գիտական մեկնաբանությունները, հնագույն գտածոների և ճարտարապետական հուշարձանների պատմությունները, որոնք անմիջական կապ ունեն Հայաստանի հետ։

    43