10:40 23 հուլիսի 2017
Ուղիղ եթեր
Սամվել Գրիգորյան

Վաղ հայտնաբերված ՄԻԱՎ–ը վերահսկելի է

© Armaids
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
7010

ՄԻԱՎ-ը մարդուն փոխանցվում է 3 հիմնական ճանապարհով` արյան միջոցով, մասնավորապես թմրամիջոցների ներարկային օգտագործման ժամանակ, հղիության ժամանակ և ծննդաբերության ընթացքում` մորից երեխային և կրծքով կերակրելիս:

Եթե ՄԻԱՎ-ը հայտնաբերվում է վարակի փոխանցման վաղ շրջանում, ապա հիվանդությունը դառնում է վերահսկելի, և մարդը կարող է ապրել այնքան, որքան կապրեր առանց այդ վարակի,- այսօր` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը, Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Նրա խոսքով, ՄԻԱՎ-ին բնորոշ արտահայտությունները շատ ընդհանուր բնույթ ունեն`տենդ, բարձ ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հարբուխի երևույթներ, ավշային հանգույցների մեծացում:

«Ինչպես փորձը ցույց է տալիս, որևէ մեկն այս ախտանիշները չի կապում ՄԻԱՎ վարկի հետ, և մտքով չի անցնում ՄԻԱՎ վարակի ստուգում անցնի »,-ասաց Սամվել Գրիգորյանը: Վարակից խուսափելու համար մասնագետը կոչ արեց ցուցաբերել անվտանգ վարքագիծ, խուսափել ռիսկային սեռական կապերից, չօգտագործել թմրամիջոց, կարևորել բարոյական հոգևոր արժեքները, ընտանեկան հավատարմությունը:

 

Գլխավոր թեմաներ

  • Վարդավառ

    «Վարդավառ» բառի կազմության մեջ վարդը քիչ է, ջուրն` ավելի շատ։ Համենայնդեպս, այդպես է հայերի ամենասիրելի ու նշանակալի ամառային այս տոնի ժամանակակից կատարման մեջ։

    60
  • Նյու-Յորք

    «Դու ի՞նչ ես արել Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում կայացած բարեգործական համերգի ընթացքում մոտ 4,000 դոլար է հավաքվել Արցախի երաժշտական դպրոցների համար:

    4
  • Քարահունջ

    Sputnik Արմենիան «Կորուսյալ գիտելիքներ» խորագրով հոդվածաշար է պատրաստել, որի շրջանակում ներկայացնելու է առեղծվածային երևույթների գիտական մեկնաբանությունները, հնագույն գտածոների և ճարտարապետական հուշարձանների պատմությունները, որոնք անմիջական կապ ունեն Հայաստանի հետ։

    43